Աշխարհին պետք է ցույց տալ ողջ ճշմարտությունը՝ ՀՀ որևէ իշխանություն Ադրբեջանի ժողովրդի դեմ երբևէ ատելության կամ թշնամանքի հովանավորչության քաղաքականություն չի տարել․ ՄԻՊ

Լուրեր

03.04.2026 | 19:48
Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ն կարող է բացել Հորմուզի նեղուցը, եթե ավելի շատ ժամանակ լինի
03.04.2026 | 19:35
Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը
03.04.2026 | 19:29
Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով քննիչն ազատվել է աշխատանքից
03.04.2026 | 19:14
IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի  
03.04.2026 | 19:00
Տոմս կա, թռիչք չկա․ ինչպես վերադարձնել չեղարկված հանգստի գումարները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 18:45
Դատավորների անկախությանը միջամտելու նոր գործի՞ք, թե՞ կորպորատիվիզմի դեմ պայքար․ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել էթիկայի հանձնաժողովում
03.04.2026 | 18:30
Փաշինյանը չէ՛ արցախյան թեման փակողը, հաղթած Ադրբեջանն է փակողը, որն արգելում է ՀՀ վարչապետին թեմայից խոսել․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 18:19
Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆը կոչ է անում ԱՄՆ-ի հետ «համապարփակ խաղաղության համաձայնագիր» կնքել
03.04.2026 | 18:10
ՀՀ-ում կարող է արգելվել մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր // Ալեքսանյանը չի մասնակցի ԵԱ-ին․ ԼՈՒՐԵՐ
03.04.2026 | 18:01
«Լիվերպուլի» հիմնական դարպասապահը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը
03.04.2026 | 17:49
Ամերիկյան կործանված ինքնաթիռի օդաչուն, հավանաբար, գերի է վերցվել իրանական ուժերի կողմից
03.04.2026 | 17:37
ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ Goal.com-ի
03.04.2026 | 17:25
Զելենսկին ամերիկյան պատվիրակությանը հրավիրել է Կիև՝ բանակցությունների և խնդրել ՌԴ-ին փոխանցել Զատկի հրադադարի առաջարկ
03.04.2026 | 17:13
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի երկու կաթված է ստացել մի քանի ժամում
03.04.2026 | 17:02
Մենք իշխանություն ենք փոխել, որ տենց խոսացողներ չլինեն․ ուզում եք մեր վրայով քայլե՞ք Երևանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական իշխանությունների համար հայատյացությունը ներքին ու արտաքին քաղաքական գործիք է, սնուցման աղբյուր: Դա սեփական ժողովրդին հայատյացության կամ արմենաֆոբիայի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է՝ շեղելու համար սեփական խնդիրներից, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Սա երկու ժողովուրդների միջև թշնամանքը մշտապես ակտիվ պահելու խորքային վտանգներով լի քաղաքականություն է, որ բացարձակ է հակադրվում խաղաղությանը, մարդու իրավունքների ու ժողովրդավարության հիմքերին:

Աշխարհում միևնույն երկրներում ապրում են հայեր ու ադրբեջանցիներ. ակնհայտ է, որ այս քաղաքականությունը նրանց նույնպես մշտապես պահելու է թշնամացած վիճակում:

Վիճակը այնպիսի ծայրահեղ է, որ ադրբեջանցու կողմից հային սպանելը կամ խոշտանգելը ոչ միայն նորմալ երևույթ է, այլ պատժի փոխարեն Ադրբեջանի ղեկավարները սպանողին շնորհում են բարձր պարգեևներ, արժանացնում գովեստի (օրինակ՝ Գուրգեն Մարգարյանի կամ «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով 26.05.2020թ. ՄԻԵԴ վճիռ):

Պարզ է նաև, որ այն ամենն, ինչի մեջ հայ ժողովրդին մեղադրում է Ադրբեջանի նախագահը, իրականում հայելային էֆեկտով իր պետական քաղաքականության անբաժան մասն է՝

1) հայտարարում է, թե Հայաստանում ադրբեջանցիների նկատմամբ ատելությունը հաստատված է՝ որպես պաշտոնական գաղափարախոսություն (27.09.2021թ. ուղերձ), բայց իրականում ադրբեջանական քաղաքականությունն է լցված խորը արմենոֆոբիայով, և ատելությունն անընդհատ բորբոքվում է: Ադրբեջանի նախագահն ինքն է պատերազմից հետո հայտարարել, որ իր երկրում դաստիարակվել է թշնամու [հայերի] նկատմամբ ատելությամբ լցված սերունդ: Հենց սա էլ սադրում է հակադրություն երկու ժողովուրդների միջև:

2) անընդհատ խոսում է «հայկական ֆաշիզմի» մասին, բայց Ադրբեջանի նախագահի խոսքերն են մշտապես ողողված ֆաշիստական գաղափարներով (օրինակ՝ հայերը բորենի են, շներ են, չունեն ուղեղ, չունեն բարոյականություն, Հայաստանն արհեստական ու արժեքներ չունեցող երկիր է և այլն): Դա այն աստիճան խորն է, որ ադրբեջանական զինված ուժերը պատերազմից հետո ցուցադրաբար են ոչնչացրել Արցախում հայ մարշալների ու գեներալների արձանները, ովքեր Հայրենական Մեծ Պատերազմում հերոսաբար պայքարել են ֆաշիզմի ու նացիզմի դեմ.

3) խոսում է Հայաստանում ու Արցախում իսլամաֆոբիայի մասին ու իսլամական աշխարհին հայ ժողովրդից վրեժխնդիր լինելու կոչեր անում՝ կեղծելով փաստեր (27.09.2020թ. ուղերձ), բայց իրականում ինքն է կրոնական բաղադրիչի օգտագործմամբ վարում թշնամանքի քաղաքականություն. ոչնչացված ու պղծված հայկական եկեղեցիները, խաչքարերը հենց դրա արդյունքն են:

Այսինքն՝ հոգեբանական երույթ է, երբ մարդը հայելային էֆեկտով դիմացինին մեղադրում է այն ամենի մեջ, ինչի կրողն իրականում ինքն է:
Ուստի, խորհուրդ եմ տալիս հետևել ոչ թե մարդկանց խոսքերին, այլ նրանց գործերին:

Բազմաթիվ են օբյեկտիվ ապացույցները, որոնք հաստատում են, որ հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական բնակիչների խոշտանգումների, գլխատումների, բնակավայրերն ավերելու, սահմանային բնակիչների իրավունքները խախտելու, եկեղեցիներն ավերելու ու պղծելու և այլ ոտնահարումների խորքային պատճառների հիմքում ադրբեջանական թշնամանքի պետական քաղաքականությունն է հայ ժողովրդի նկատմամբ:

Ուստի, աշխարհին պետք է ցույց տալ ողջ ճշմարտությունը. ՀՀ որևէ իշխանություն կամ Կառավարություն Ադրբեջանի ժողովրդի դեմ երբևէ ատելության կամ թշնամանքի հովանավորչության քաղաքականություն չի տարել: Պետք է ցույց տալ, որ այլ կրոնների, այդ թվում՝ իսլամի նկատմամբ մշտապես տարվել է հանդուրժողականության ու հարգանքի քաղաքականություն՝ դպրոցական ծրագրերից սկսած:

Եվ այս ամենը չպետք է սահմանափակվի 1-2 հայտարարությամբ, այլ անհրաժեշտ է ՀՀ պետական քաղաքականություն, լայնածավալ միջոցառումներ:

Սա սկզբունքային այնպիսի հարց է, որ չկանխելու դեպքում բերելու է նոր արհավիրքների, մարդու իրավունքների նոր աղետների, պատերազմական ու մարդկության դեմ ուղղված նոր հանցանքների»,- գրել է Թաթոյանը: