Ֆրանսիայի Կլամար քաղաքի կոնսերվատորիայում բացվել է Շառլ Ազնավուրի անվան համերգասրահ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ֆրանսիայի Կլամար քաղաքի կոնսերվատորիայում կայացել է Շառլ Ազնավուրի անվան համերգասրահի բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Կլամարի քաղաքապետ, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի առաջին փոխնախագահ Ժան-Դիդիե Բերժեն, Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը, ինչպես նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպանը։

Իր ելույթում Հասմիկ Տոլմաջյանն անդրադարձել է «100 տոկոսով ֆրանսիացի և 100 տոկոսով հայ» մեծ Արտիստի անգնահատելի դերակատարությանը հայ-ֆրանսիական բարեկամության և Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում, Հայոց Ցեղասպանության ճանաչմանը բերած կարևոր ավանդին, ինչպես նաև, հակառակ պատմականորեն մեր ժողովրդի դեմ հառնած դժվարին մարտահրավերներին, Հայաստանի վերածննդի և նրա լավագույն ապագայի հանդեպ նրա անսասան հավատին:

Շառլ Ազնավուրի մահվան երրորդ տարելիցի օրը նրա անունը կրող համերգասրահի բացման արարողությանը ներկա են եղել նաև Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, սենատոր Ֆիլիպ Պեմզեկը, Անտոնիի և Բուլոն-Բիլանկուրի ենթապրեֆեկտ Ֆիլիպ Մաֆրը, Ֆրանսիայի քաղաքապետերի միության գլխավոր քարտուղար, Սոյի քաղաքապետ Ֆիլիպ Լորանը, հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ։

Միջոցառման ավարտին, Կլամարի հարմոնիկ նվագախումը կատարել է Շառլ Ազնավուրի հանրահայտ երգերը: