Գյումրու զարգացման 11 ուղղություն․ «Հայրաքաղաք» դաշինքը հրապարակել է նախընտրական ծրագիրը

Լուրեր

16.12.2025 | 11:52
Ռուբեն Նազարեթյանը՝ Ֆուտզալի Հայաստանի 2025 թ․ լավագույն մարզիչ
16.12.2025 | 11:43
Մեր քաղաքացի Սամվել Կարապետյանի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ռուսական կողմի ուշադրության կենտրոնում. ՌԴ ԱԳՆ
16.12.2025 | 11:35
Արցախից տեղահանված քանի անձ է ՀՀ քաղաքացիություն ստացել․ փոխնախարարը թվեր ներկայացրեց
16.12.2025 | 11:24
ՀԿԿ նախագահը մասնակցում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին
16.12.2025 | 11:12
ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները հյուրընկալվել են ԱԳՆ-ում․ տեղի է ունեցել տոնածառի լույսերի վառման արարողություն
16.12.2025 | 11:02
ԱԺ արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
16.12.2025 | 10:59
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել «Թրամփի ուղուն» մասնակցությունը. ՌԴ ԱԳՆ
16.12.2025 | 10:46
Արմեն Գրիգորյանը Լոնդոն կմեկնի․ երկկողմ հանդիպում է նախատեսված
16.12.2025 | 10:41
ՀՀ մարզերում ապօրինի ջրօգտագործումներ են կասեցվել. ԲԸՏՄ
16.12.2025 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.12.2025 | 10:19
«Թրամփի ծրագիրը» նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որին Թեհրանը կտրականապես դեմ է. Վելայաթի
16.12.2025 | 10:06
Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը
16.12.2025 | 09:54
Սպասվում է ձյուն և ձնախառն անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի
16.12.2025 | 09:40
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ճանապարհներին
15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
Բոլորը

Գյումրու ավագանու 2021թ. հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հայրաքաղաք» դաշինքը ներկայացրել է նախընտրական ծրագիրը։

««Հայրաքաղաք» դաշինքը, նկատի ունենալով Գյումրի քաղաքի բարդ խնդիրների հաղթահարման, քաղաքի զարգացման, արդյունավետ և արդար կառավարման մարտահրավերները, մասնակցում է Գյումրու ավագանու 2021թ. հոկտեմբերի 17-ի ընտրություններին՝ հավակնելով ծանրակշիռ ներկայություն ունենալու Գյումրու ավագանու կազմում և ստանձնելու քաղաքի կառավարման կարեւոր ու պարտավորեցնող գործը:

«Հայրաքաղաք» դաշինքը ընտրապայքարը մղելու է Գյումրու զարգացման լավագույն ուղիների որոնման համար՝ ակնկալելով բոլոր քաղաքական ուժերից բացառիկ հարգանք քաղաքի, քաղաքացիների և մրցակից ուժերի նկատմամբ` ինչպես նախընտրական
շրջանում, այնպես էլ հետագայում:

Քաղաքի կարճաժամկետ եւ երկարաժամկետ զարգացման այս ծրագիրը մշակելիս
«Հայրաքաղաք» դաշինքն ուսումնասիրել և հաշվի է առել Ալեքսանդրապոլ-ԼենինականԿումայրի-Գյումրի քաղաքի պատմությունը, վերելքներն ու անկումները, համայնքային մասնագիտական, ենթակառուցվածքային, աշխարհագրական, ընկերվարական կարողությունները եւ առանձնահատկությունները, կարիքները եւ համայնքային տնտեսության կառավարման վիճակը, նախընթաց ընտրություններում մասնակցած
քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը, ավագանու հաստատած՝ քաղաքի զարգացման նախորդ ծրագրերը, ինչպես նաեւ՝ հանրային տարբեր շահագրգիռ խմբերի եւ քաղաքացիների առաջարկությունները, ապա համադրել է դրանք, դասակարգել, սահմանել առաջնահերթությունները եւ ձեւակերպել է հայեցումներն ու ծրագրային դրույթները:

«Հայրաքաղաք» դաշինքը բարձր է գնահատում նախկինում Գյումրու քաղաքային տնտեսությունում եւ կառավարման համակարգում քաղաքային իշխանությունների իրականացրած զարգացման ծրագրերը եւ աշխատանքները, սակայն արձանագրում է, որ մի շարք ոլորտներում այդ աշխատանքները կարող էին ավելի արդյունավետ լինել, եթե լիներ ավելի բարձր մակարդակի մասնագիտական մոտեցում, առաջնահերթությունների ավելի որակյալ սահմանում, բարեվարքության բարձր պատրաստակամություն, ավելի արդար և չարաշահումներից զերծ կառավարում»:

Քաղաքային իշխանություն ստանձնելու դեպքում դաշինքը նախատեսում է իրականացնել հետևյալ ծրագրային պարտավորությունները․

1. Քաղաքի համաչափ զարգացումը սահմանել որպես գերակա սկզբունք բոլոր հնարավոր դեպքերում:

2. Հետևողականորեն արդիականացնել, բարեկարգել և նորոգել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները՝ ՀՈԱԿ-ները , կատարելագործել սպասարկման որակը, հնարավոր դեպքերում ներդնել էլեկտրոնային գրանցումների և կառավարման համակարգեր:

3. Համայնքային ծառայությունների կատարելագործում,

4. Քաղաքաշինություն,

5. Զբոսաշրջության խթանում,

6. Ներդրումների խթանում,

7. Սոցիալական օժանդակություն,

8. Արտաքին կապերի զարգացում,

9. Ոչ պետական և շահույթ չհետապնդող կազմակերպությունների հետ համագործակցություն համայնքային խնդիրների կարգավորման համար,

10. Անվտանգային խնդիրների կարգավորումներ,

11. Արդյունավետ կառավարում։

«Հայրաքաղաք»-ի լուծումների տեսլականը՝ կից հղումով։

Դաշինքի նախընտրական հիմնադրամի հաշվեհամարն է 163 128 063 910:

Հիմնադրամին նվիրատվություններ կարող են կատարել միայն ՀՀ քաղաքացիները, միայն ՀՀ դրամով եւ մինչև 100.000 դրամի չափով:

Հիշեցնենք, որ «Հայրաքաղաք» դաշինքի թեկնածուական ցուցակը բաղկացած է 28 հոգուց, առաջին եռյակը զբաղեցնում են Լևոն Բարսեղյանը (անկուսակցական, Գյումրու ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր), Հովիկ Կարապետյանը (Ռամկավար Ազատական կուսակցություն, ՌԱԿ ատենադպիր, «Դպիր» հրատարակչության հիմնադիր) և Հասմիկ Պետրոսյանը («Ժառանգություն» կուսակցություն, բժշկուհի):