Բրազիլիայում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Բրազիլիայի տարածքում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։
Աղբյուրի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տարաուակա քաղաքից 166 կմ հարավ-արևմուտք, որտեղ բնակվում է շուրջ 16,5 հազար մարդ: Օջախը գտնվել է 589 կմ խորության վրա:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: