Կոլապսային խափանումներ են բանկային համակարգում․ պատասխան՝ կառավարությա՞նը

Լուրեր

08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
Բոլորը

Արդեն երկրորդ օրն է՝ Հայաստանի բանկային համակարգը տհաճ անակնկալներ է մատուցում բաժանորդներին։ «ԱրՔա» վճարային համակարգում տեխնիկական խնդիրներ են առաջանում, ինչի հետևանքն այն է, որ քարտապանները զրկվել են իրենց դրամական միջոցները տնօրինելու իրավունքից։ Խնդիրը նկատվել է ոչ միայն այս շրջանում, այլ նախորդ ամիսներին ևս։ Բանկերը ներողություն են հայցում հաճախորդներից, խոստանալով՝ խնդիրը շտկվելուն պես տեղեկացնել։ Այս պահին չի ստացվում կատարել առցանց վճարումներ, բանկոմատներից գումար կանխիկացնել, վճարել սպասարկման կետերում։

«ԱրՔա» ընկերությունը խափանումը պայմանավորել է «ամսվա սկզբի համար բնորոշ համակարգում առաջացած ծանրաբեռնվածությամբ», և որ ստիպված են եղել վճարման ծառայությունն անջատել՝ խնդիրներից խուսափելու համար։

Գուցե ոչ միտումնավոր, բայց «ԱրՔա» ընկերության անջատումների գործելաոճը զուգահեռվեց Կառավարությունում քննարկված ու օրերս հավանության արժանացած մի օրենսդրական փոփոխության հավանություն տալուն, ըստ որի՝ ՀՀ-ում 2022 թվականից հունվարի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքներն իրականացվելու են բացառապես անկանխիկ եղանակով։

Այդ օրինագծերի փաթեթով քաղաքացիների համար պետք է ստեղծվեն պայմաններ՝ անկանխիկ վճարումների իրականացման համար: Մասնավորապես՝ նախատեսվել է խանութներում և սպասարկման այլ վայրերում վճարային գործիքներ (վճարային քարտ) ընդունող սարքերի տեղադրման դրույթներ: Կառավարությունում մտադիր են ո՛չ միայն այսպիսով ստվերը կրճատել, այլև միջազգային շուկայում զարգացող ՏՏ գործիքները՝ ՝ QR կոդեր, անհպում և այլ տեխնոլոգիաներ, ակնթարթային վճարումներ կիրառել տնտեսության տարբեր ոլորտներում:

Սա նշանակում է՝ 2022-ից առցանց աշխարհում դրամաշրջանառությունը էականորեն մեծանալու է, և բնական հարց է առաջ գալիս՝ եթե «ԱրՔա» ընկերությունն այսօր արդեն անկարող է ապահովել առցանց փողերի հասանելիություն բաժանորդներին, ինչպե՞ս է 2022-ից դա անելու է՛լ ավելի ծանրաբեռնված շրջանառությամբ։

Փաստացի՝ «ԱրՔա» ընկերության ավանդական դարձած խափանումները կասկածի տակ են դնում ՀՀ կառավարության, ինչպես այս նախագծում է ասվում` «ՀՀ-ն ՏՏ ոլորտի առաջատար մշակող և կիրառող երկիր դարձնելու ստրատեգիկ» նպատակի իրագործումը։

Իսկ մինչ այդ՝ սեփական դրամական միջոցները տնօրինելու հնարավորությունից զրկված քաղաքացիները կատակում են՝ ժամանակին բանկերն իրենց համոզում էին փողերը պահել ո՛չ թե բարձի տակ, այլ իրենց մոտ, մինչդեռ այսօրվա իրողությունն այն է՝ գումար մնացել է նրանց ձեռքին, ովքեր չէին տրվել գովազդներին ու դեռ բարձի տակ էին պահում գումարները։

 

Ռոբերտ Անանյան