Ի՞նչ կա կրծքիդ տակ․ պայքար կրծքագեղձի քաղցկեղի դեմ՝ տարին ընդամենը 10 րոպե հետազոտմանը տրամադրելով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
Բոլորը

Առաջիկա հոկտեմբերը Հայաստանում ու ողջ աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս։ Չնայած դրան, բժիշկները տարին 12 ամիս են հետազոտման, ինքնազննման կոչ անում՝ խուսափելու համար կրծքագեղձի քաղցկեղից։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 2020-ին կանանց շրջանում կրծքի չարորակ նորագոյացություններից մահացել է 437 կին։ 25-29 տարիքային խմբում մահվան 1 դեպք է գրանցվել, 30-34 տարեկանների խմբում՝ 5 դեպք, 35-39 տարիքային խմբում՝ 5 դեպք, 40-44 տարեկանների շրջանում կրծքագեղձի քաղցկեղից մահացել է 13 կին։

Կրծքագեղձի քաղցկեղից մահացության պատկերն այլ է միջին ու միջինից բարձր տարիքային խմբում․  45-49 տարեկան 18 պացիենտ է մահացել, 50-54 տարեկանների շրջանում մահվան 24 դեպք է արձանագրվել, 55-59 տարեկանների շրջանում՝ 63 դեպք, 60-64 տարեկանների շրջանում՝ 69 դեպք։

65-69 տարիքային խմբում 64 կին է մահացել կրծքագեղձի քաղցկեղից, 70-74 տարեկանների խմբում՝ 44-ը, 75-79 տարեկանների խմբում 43 դեպք է գրանցվել, մահվան 88 դեպք էլ գրանցվել է 80-ից բարձր տարիքային խմբում։

Կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերած ու բուժվածների մասին տվյալներ, սակայն, գերատեսչությունը չի հավաքում։ Փոխարենը, 1997-ից սկսած՝ նման վիճակագրություն ունի «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը»․ կրծքագեղձի հետազոտության արդյունքում 13,327 կին, ինչպես իրենք են ասում, փրկվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անահիտ Հակոբյան