Ձերբակալվել է ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը․ նրա բնակարանում խուզարկություն է իրականացվում

Լուրեր

04.06.2026 | 12:48
Օվերչուկը հայատարարել է, թե Հայաստանի հետ կապված որոշումները «կախված կլինեն ընտրությունների արդյունքներից»
04.06.2026 | 12:41
Մայիսին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են եկել Հայաստան
04.06.2026 | 12:34
Տիմուր Գուրցկայա․ «Ինչպես երևում է, «Կրասնոդարն» ընդունել է «Ալ Ահլիի» առաջարկը Սպերցյանի վերաբերյալ»
04.06.2026 | 12:27
Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հանքային ռեսուրսները․ Զախարովան՝ ՀՀ Ռուբիոյի այցի մասին
04.06.2026 | 12:19
RAF․ Արման Ծառուկյանը կմենամարտի Թբիլիսիում
04.06.2026 | 12:10
TRIPP-ի համաձայնագիրը ստորագրվեց // Կառավարությունը կաջակցի Եվրոպա և Կանադա արտահանմանը․ ԼՈՒՐԵՐ
04.06.2026 | 12:09
Արծվիկ Մինասյանի և Հովհաննես Խուդոյանի ասուլիսն ընտրախախտումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 12:08
«Լուսավոր Հայաստանը» քարոզարշավը շարունակում է կառավարության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 12:02
Օվերչուկը հայկական ապրանքների նկատմամբ միջոցառումները նորմալ է որակել
04.06.2026 | 11:54
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Իրանի հետ պատերազմի դադարեցման խորհրդանշական բանաձև է ընդունել
04.06.2026 | 11:47
Կառավարությունը հաստատեց փոխհատուցման նախագիծը. 4250 տոննա բանջարեղեն և ելակ, 10 մլն ծաղիկ հունիսին կարտահանվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 11:40
Էդուարդ Սպերցյանը փոխել է խաղային համարը Հայաստանի հավաքականում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
04.06.2026 | 11:30
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց․ Արարատ Միրզոյան
04.06.2026 | 11:18
«Ռոլան Գարոսում» հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը
04.06.2026 | 11:09
Հրապարակվեց ԵՄ, Մեծ Բրիտանիա և Կանադա արտահանվող ապրանքների համար տրվող աջակցության նախագիծը
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով Ազգային անվտանգության ծառայությունն այս պահին խուզարկություն է իրականացնում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարանում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Գալստյանը ձերբակալված է։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին լուրեր տարածվեցին, որ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարաններում, որտեղից ավելի ուշ՝ Տոնոյանը հրավիրվել էր ԱԱԾ։

Երեկ առավոտյան Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց` տեղեկացնելով, որ քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը: Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալներ։

Ըստ ամենայնի՝ Ստեփան Գալստյանի նկատմամբ իրականացվող գործողություններն առնչվում են հենց այս քրեական գործի հետ։

Հիշեցնենք՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի և Գագիկ Պողոսյանի որոշումներով՝ երեկ ուշ երեկոյան Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվեցին։ Նրանք, սակայն, իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

 

Ռոզա Վարդանյան