Բեռնատարը Սանահին-Թումանյան հատվածում կողաշրջվել է և վնասել երկաթուղային ենթակառուցվածքը. Վրաստանի հետ միջազգային հաղորդակցությունն ընդհատվել է 4,5 ժամով. ՀԿԵ

Լուրեր

06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
Բոլորը

Սեպտեմբերի 30-ին, ժամը 23:30-ին, գյուղմթերք տեղափոխող MAN բեռնատարը, կորցնելով կառավարումը, Սանահին-Թումանյան հատվածում գտնվող կամրջի վրա կողաշրջվել է և վնասել երկաթուղային ենթակառուցվածքը: Արդյունքում Վրաստանի հետ միջազգային հաղորդակցությունն ընդհատվել է 4,5 ժամով. տեղեկացնում են ՀԿԵ-ից:

«Երկաթուղային գծերի վրա ընկած կամրջի ցանկապատի հատվածները և բանջարեղենը վնասել են 100 մետր երկարությամբ կոնտակտային ցանցը: Հարավկովկասյան երկաթուղու վերականգնողական խմբի ջանքերով ցանցը վերականգնվեց և գծերը մաքրվեցին հոկտեմբերի 1-ի առավոտյան ժամը 4-ի սահմաններում: Միջադեպի պատճառով ուշացել են Երևան-Բաթումի միջազգային ուղևորատար և Վրաստանից Հայաստան ուղևորվող բեռնատար գնացքները:

2021 թվականին ՀԿԵ ենթակառուցվածքի վրա արտաքին ազդեցության դեպքերն ավելացել են՝ վտանգելով երթևեկության անվտանգությունը: Եթե ​​2020 թվականին գրանցվել էր 35 նման դեպք, ապա այս տարվա առաջին 9 ամիսներին` արդեն 70: Վանաձոր-Ալավերդի հատվածում գտնվող Փամբակի կիրճը ամենավտանգավոր հատվածն է, այստեղ գրանցվում է երկաթուղային գծերի վրա տրանսպորտային միջոցների ընկնելու ամենամեծ թիվը: Հատկապես շատ դեպքեր են տեղի ունենում աշնանանն ու գարնանը, երբ վատ եղանակն էլ ավելի է բարդացնում երթևեկության պայմանները:

ՀԿԵ-ն ՀՀ ոստիկանության հետ համատեղ բացատրական և կանխարգելիչ աշխատանքներ է տանում այս հատվածում տրանսպորտային միջադեպերը կանխելու համար: Ընկերությունը ևս մեկ անգամ կոչ է անում տրանսպորտային միջոցների վարորդներին զգոն լինել երկաթուղային կոմումիկացիաները հատելիս և ներողություն է խնդրում ուշացած գնացքի ուղևորներից պատճառած անհարմարության համար»,- ասված է հաղորդագրությունում: