«Ադրբեջանցի զինվորները պագրիշկեքը վառում, գլորում են գյուղի վրա»․ կյանքը սահմանամերձ դարձած Կութում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
Բոլորը

Կութում կյանքը կտրուկ փոխվել է անցյալ տարվա նոյեմբերից, երբ Քարվաճառի շրջանն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Եռակողմ հայտարարությամբ նաև Աղդամի, Լաչինի շրջանները հանձնվեցին Ադրբեջանին, և Հայաստանի 39 համայնքներ դարձան սահմանամերձ։ Կութի բարձունքներում հիմա ադրբեջանական դիրքերն են, ներքևում՝ կութեցիների առօրյան։

Գյուղի բարձունքներում դիրքավորված հակառակորդը հանգիստ չի տալիս։ Կյանքն այստեղ վտանգավոր է դարձել։ Գյուղացիներն ասում են՝ ինչու այսպես եղավ՝ չհասկացան։

Կութում ապրուստի հիմնական միջոցն անասնապահությունն է։ Այստեղ մոտ 60 տնտեսություն կա, որոնց խաղաղ առօրյան վերածվել է գոյատևման պայքարի։

Նախ՝ խոտհարքների մի մասն ադրբեանցիներին անցավ, հետո էլ սկսեցին դիտավորյալ հրդեհել հայկական կողմում մնացած տարածքները։ Խոտը թանկացել է, միսը՝ էժանացել, անասուն պահելն այլևս ձեռնտու չէ։ Շատերը մորթում են անասուններին, ոմանք էլ կատակում, թե՝ ադրբեջանցիները, խնդիր ստեղծելուց բացի, նաև լուծումն են տվել՝ պարբերաբար գողանում են անասուններին։ Արդեն՝ շուրջ 80 գլուխ։

Գյուղի փողոցներում կյանքը, կարծես, կանգ է առել․ կիսավեր շինությունների, դատարկ փողոցների լռությունը պարբերաբար խախտում են կրակոցի ձայներն ու շների հաչոցը։ Համայնքի անվտանգությունը հսկող զինվորականների հանդիպեցինք տարբեր հատվածներում՝ հասկանալի պատճառով նրանց կադրից դուրս թողնելով։

«Որքան էլ պատմենք, դժվար է պատկերացնել, թե ինչ հոգեվիճակով են մարդիկ այստեղ ապրում»,- ասում է Կութի բնակիչ Գրիգորի Ավագյանը։

Ավագյանների տունը մեկ անգամ չէ, որ վնասվել է ադրբեջանցիների արձակած կրակոցից։ Լավ է, որ իրենք են անվնաս մնացել, ասում է զրուցակիցս։

Կրակոցներ միջդիրքային հատվածում հաճախ են լինում։ Կրակում են տարբեր տրամաչափի զինատեսակներից, թիրախում հայտնվում են ոչ միայն նորաստեղծ դիրքերը, այլև բնակավայրերը։ Իրավիճակը նույնն է Գեղարքունիքի սահմանամերձ դարձած գրեթե բոլոր բնակավայրերում։

Այս տարվա օգոստոսին Կութում հակառակորդի կրակոցից նաև զինվոր զոհվեց։ Մոտ երկու շաբաթ է՝ գյուղի ուղղությամբ կրակոց չի եղել։ Ասում են՝ մի կողմից լավ է, մյուս կողմից էլ անհանգիստ են՝ անգամ հակառակորդի լռությունից լավ բան չեն սպասում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան