Ֆեյսբուքում Փաշինյանին վիրավորելու առթիվ հարուցված գործը՝ Freedom House-ի ուշադրության կենտրոնում․ դադարեցնել վիրավորանքը քրեականացնող օրենսդրության կիրարկումը

Լուրեր

05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
Բոլորը

Freedom House-ը մտահոգություն է հայտնել քրեական գործի կապակցությամբ, որը հարուցվել է Facebook-ի օգտատերերից մեկի դեմ՝ մեկնաբանություններում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար:

«Քրեական գործը հարուցվել է այն բանից հետո, ինչ խորհրդարանն ընդունել է նոր լրացումներ, որոնցով քրեականացվում է կառավարության անդամներին «լուրջ վիրավորանք» հասցնելը։ Սա վկայում է Հայաստանում ժողովրդական նորմերի, այդ թվում՝ խոսքի ազատության դեգրադացիայի մասին։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ անհապաղ վերջ դնել վիրավորանքը քրեականացնող այս հակասահմանադրական օրենսդրության կիրարկումը»,- ասված է իրավապաշտպան կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

Սեպտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ ոստիկանությունը փնտրում է սոցիալական ցանցերից մեկի՝ «Հրանտ Ավետիսյան» անունով օգտատիրոջը, որը, իբր, Facebook-ում Փաշինյանին ուղղված վիրավորական մեկնաբանություն է գրել։

Տաթև Ֆռանգյան