Ժամկետանց հրթիռները չեն կրակվել, ավելի քան 4․5 մլն ԱՄՆ դոլար յուրացվել է․ ԱԱԾ-ի բացահայտումը

Լուրեր

13.02.2026 | 15:26
Վրաստանը կարող է օգուտ քաղել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունից. ԱՄՆ Պետքարտուղարություն
13.02.2026 | 15:15
ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև նոր եռակողմ հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Կրեմլը հաստատում է
13.02.2026 | 15:05
Ռուսական կողմի հետ աշխատում ենք, առաջիկա օրերին պատասխանը կունենանք. Խուդաթյանը` երկաթուղու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.02.2026 | 15:00
Օսիպյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել // ԵՄ դիտորդական առաքելության երկաձգման քննարկում չկա․ ԼՈՒՐԵՐ
13.02.2026 | 14:56
Հայաստանը շուրջ 14 միլիոն եվրո է ստացել ՈՒԵՖԱ-ից
13.02.2026 | 14:55
Իրանից ժամանած բեռնատարից հայտնաբերվել է «մեթամֆետամին»․ ՊԵԿ 
13.02.2026 | 14:52
Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.02.2026 | 14:47
Մոդուլային ատոմակայանն ավելի ճկուն է կառավարման հարցում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.02.2026 | 14:46
Կայացել է Սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի 2027 թ. առաջնության միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը
13.02.2026 | 14:42
Ցուցակի մի քանի հատված է ձևավորվել. Թորոսյանը ներկայացնում է ընտրության կարգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.02.2026 | 14:40
Եթե չուզեի ՔՊ-ի հետ ասոցացվել, Կառավարության անդամ չէի լինի. Արփինե Սարգսյանը` չառաջադրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.02.2026 | 14:38
Վրաստանը ՌԴ-ի հետ Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարց չի քննարկում
13.02.2026 | 14:32
Հայտնի է Էդմեն Շահբազյանի հաջորդ մրցակիցը UFC-ում
13.02.2026 | 14:29
«ՔՊ» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը․ ՈՒՂԻՂ
13.02.2026 | 14:21
ՌԴ-ն հաշվի կառնի Հայաստանում ամերիկյան ռեակտորներ կառուցելու միջուկային անվտանգության նոր ռիսկերը․ Շոյգու
Բոլորը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և այլ դատավարական գործողությունների շրջանակներում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն այն մասին, որ ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնող բարձրաստիճան զինվորականն ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկի կողմից 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ ՀՀ ներմուծելու, դրանց մի մասը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մատչելի գնով ձեռք բերելու, օրացույցային ժամկետներն անցած լինելու, նպատակային օգտագործման համար պիտանի չլինելու պատճառով մատակարար ընկերությանը վերադարձման ենթակա լինելու և հետագա պահպանության համար ՀՀ պաշտպանության նախարարությանն ի պահ հանձնված լինելու հանգամանքի մասին, տեղեկություններ ունենալով նաև, որ մատակարար կազմակերպությունը նշված անորակ հրթիռները չի կարողացել իրացնել, նախնական համաձայնության գալով մի խումբ պաշտոնատար անձանց հետ, չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ ձեռնամուխ լինելով շահագործման համար նախատեսված պիտանելիության ժամկետները լրացած, տեխնիկական վիճակը պահանջվող նորմերին չհամապատասխանող հրթիռները շուկայականից բարձր գնով ձեռք բերելու և արդյունքում նույն ընկերության ՀՀ պաշտպանության նախարարության նկատմամբ ունեցած կրեդիտորական պարտքի գումարի մարման գործընթացին և այդ նպատակով հանցավոր արդյունքին հասնելու մեկ միասնական դիտավորությամբ, առանց շուկայում նույնատիպ ապրանքի գնի համեմատական վերլուծության, ձևականորեն կատարված սակարկությունների արդյունքում փոխադարձ պայմանավորվածությամբ մեկ միավոր հրթիռի գինը սահմանել են 1.100 ԱՄՆ դոլար և, հաշվի չառնելով ՊՆ-ում նույնատիպ հրթիռներ ձեռք բերելու իրական պահանջարկը, ներկայացրել է մեծ քանակությամբ հրթիռների գնման հայտ: Ընդ որում, պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցնելով փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալներին՝ դրանում նշելով նաև ձեռք բերվող ապրանքը «երկրորդ կարգ» պահանջին համապատասխանելու վերաբերյալ նշում, որպիսի պայմանները հնարավորություն է ընձեռնել անտեսել օրացույցային ժամկետները և դրա արդյունքում ընկերության հետ կնքվել է հրթիռները 2,277,323,840 ՀՀ դրամով ձեռք բերելու վերաբերյալ պայմանագիր:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից, շարունակելով իր գործողությունները՝ նույն պաշտոնատար անձը, չիրականացնելով ապրանքի զննում և փորձարկում, իր նախագահությամբ գործող հանձնաժողովի կողմից կազմված պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող նյութական միջոցների ընդունման ակտում, կազմված պայմանագրի կամ դրա մասի կատարման արդյունքների վերաբերյալ եզրակացությունում ներառել է անհամապատասխանություններ չլինելու, բոլոր ապրանքները տեխնիկական բնութագրերին համապատասխան լինելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ տեղեկություններ և տվել դրական եզրակացություն, որի արդյունքում ՀՀ զինված ուժերի կենտրոնական պահեստ են ընդունվել օրացույցային ժամկետներն անցած, տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող, երկարատև պահպանման համար ոչ պիտանի, շուկայական արժեքից էականորեն բարձր գնով հրթիռներ, որի հիման վրա մատակարար ընկերության հաշվին անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումար:

Հիշատակված գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամի վնաս, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ, այն է՝ խաթարվել է զինված ուժերի բնականոն գործունեությունը, ՀՀ ՊՆ-ին հատկացված միջոցների հաշվին ձեռք են բերվել տեխնիկական բնութագրին և ՀՀ սպառազինության պահանջմունքներին չհամապատասխանող, շուկայական արժեքից էականորեն թանկ, շահագործման համար պիտանելիության ժամկետները սպառված հրթիռներ, ինչի վկայությունն է նաև այն, որ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով ՀՀ զինված ուժերի նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը ձերբակալվել է: Նա ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու, կատարված հանցագործությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: