Տևականորեն զրկել է կնոջը սնվելու հնարավորությունից՝ անտեսելով նրա խիստ քաղցած լինելն ու սնունդ աղերսելը, ու ցուցադրաբար սնվել է նրա ներկայությամբ.ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացրել

Լուրեր

12.12.2025 | 16:37
Պայթյուն Նորապատ գյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից գլանատակառներ
12.12.2025 | 16:36
Պուտինն ու Էրդողանը հանդիպում են Աշխաբադի ֆորումի շրջանակներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2025 | 16:25
Ջրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ
12.12.2025 | 16:16
Եվրահանձնաժողովի նախագահը  կոչ է արել  Թրամփին չմիջամտել եվրոպական ժողովրդավարությանը
12.12.2025 | 16:07
«Լեգիայի» մարզիչ․ Վահան Բիչախչյանը լավ մտավ խաղի մեջ
12.12.2025 | 15:55
Բեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկում
12.12.2025 | 15:49
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
12.12.2025 | 15:44
Ռուսաստանի ԿԲ-ն դատական ​​հայց է ներկայացրել սառեցված ակտիվների վերաբերյալ բելգիական Euroclear դեպոզիտարիայի դեմ
12.12.2025 | 15:31
Ջասթին Գեյջին մերժել է Արման Ծառուկյանի առաջարկը
12.12.2025 | 15:22
Վարչապետը մասնակցել է Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսին
12.12.2025 | 15:10
Ռուսական զորքերը հարվածել են Պավլոգրադին. զոհվել է մեկ մարդ, վիրավորել` չորսը
12.12.2025 | 15:00
Գրիգորյանը՝ Բաքվից նավթ գնելու մասին // Երևանում լեհ ֆուտբոլասերներ են ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
12.12.2025 | 14:53
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նախագահ Մադուրոյի ընտանիքի նկատմամբ
12.12.2025 | 14:41
Մեսիի տրանսֆերային արժեքը նվազել է
12.12.2025 | 14:30
ԲԴԽ-ն քննում է դատավոր Արշակ Պետրոսյանին պատասխանատվության ենթարկելու հարցը
Բոլորը

Ընտանեկան բռնության դեպքի առթիվ 2016թ. մարտի 9-ին Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործով Է. Ե.-ին մեղադրանք էր առաջադրվել ի թիվս այլնի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ կետերով այն բանի համար, որ նա 2015թ. հունիսի 26-ից փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով Հ. Ս.-ի հետ, 2015թ. օգոստոսի վերջից մինչև նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում, վերջինիս նկատմամբ դրսևորել է առանձին դաժանություն, դիտավորությամբ պատճառել հոգեկան և մարմնական տառապանքներ. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Քրեական գործի քննության արդյունքում Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավճռով Է․ Ե․-ին ՀՀ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով առաջադրված մեղադրանքը վերաորակվել էր, իսկ դատավճռի դեմ մեղադրողի կողմից բերված վերաքննիչ բողոքը՝ մերժվել։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից բերվել է վճռաբեկ բողոք, որի քննության արդյունքում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, սկզբունքորեն համաձայնելով դատախազության փաստարկների հետ, նախադեպային արժեք ունեցող իրավական դիրքորոշումներ է արտահայտել տուժողի՝ հանցավորից նյութական կախվածության մեջ գտնվելու, ինչպես նաև հանցավորի գործողություններն առանձին դաժանությամբ կատարված լինելու քրեաիրավական հատկանիշների վերաբերյալ, որոնք էական նշանակություն ունեն ընտանեկան բռնությունների վերաբերյալ գործերով:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վատ վերաբերմունքի վերաբերյալ ՄԻԵԴ մոտեցումները, քննարկման առարկա է դարձրել ֆիզիկական ցավի կամ հոգեկան տառապանքի ուժգնության աստիճանի խնդիրը և փաստել, որ թեև ինքնին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու յուրաքանչյուր դեպք կրում է դաժանության հատկանիշներ, սակայն առանձին դաժանությունն անգթության, անողոքության, վայրագության և անխղճության դրսևորման բարձր աստիճանն է, որը զուգակցվում է հանրության համար վտանգավոր արարքի կատարման հետ և ուղղված է տուժողին առանձնակի տանջալից ապրումներ պատճառելուն։

Այս համատեքստում գնահատելով քրեական գործով ձեռք բերված ապացույցները՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ առանձին դաժանությամբ հոգեկան ուժեղ տառապանքներ պատճառելու հատկանիշների բացակայությունն արձանագրելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքում ձևակերպված և գործով հաստատված փաստական տվյալներն այն մասին, որ նա Հ․Ս․-ին հոգեկան տառապանք է պատճառել հատկապես այնպիսի գործողություններով, որոնք նրա մոտ սաստիկ վախ են առաջացրել՝ շարունակելով դրանք մինչև վեջինիս ուշագնացության հասցնելը, տևականորեն զրկել է կնոջը սնվելու հնարավորությունից՝ անտեսելով նրա խիստ քաղցած լինելն ու սնունդ աղերսելը, այդ պայմաններում ցուցադրաբար սնվել է տուժողի ներկայությամբ՝ այն դեպքում, երբ տուժողը քաղցած լինելու հետևանքով ուշագնացությունից խուսափելու նպատակով փորձել է քաղցը հագեցնել ջուր խմելով, պարբերաբար հոգեճնշող վիճակում և վախի մթնոլորտում է պահել կնոջը, մշտապես վերահսկել վերջինիս վարքագիծը, ինչը բարձրացրել է տուժողի տառապանքի, անլիարժեքության զգացումը, կոտրել վերջինիս ֆիզիկական և հոգեբանական դիմադրություն ցույց տալու կարողությունը, սպառնացել է տուժողին, որ իրավապահ մարմիններին բողոքելու դեպքում ծեծի կենթարկվի, մշտապես ֆիզիկական ուժ է գործադրել նրա նկատմամբ։ Նման արարքների համակցությունը, ըստ Վճռաբեկ դատարանի, իր բնույթով կարող է բնորոշվել որպես անմարդկային վերաբերմունք և ենթակա լինել որակման որպես առանձին դաժանության դրսևորում։

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել նաև այն մասին, որ հանցավորից տուժողի նյութական կախվածություն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ տուժողը ֆինանսական տեսանկյունից ուղղակիորեն կախված է հանցավորից, այլև, երբ տուժողի համար նախատեսված նյութական օգնությունը կամ եկամուտն ամբողջությամբ կամ դրա էական մասը տնօրինվում է հանցավորի կողմից, վերջինս զրկում է տուժողին դրանից ինքնակամ օգտվելու հանրավորությունից, ինչպես եղել է տվյալ դեպքում։

Վերոնշյալ հիմնավորումներով Վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը, ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության: