Առաջին անգամ Երերույքի տաճարի շրջակայքում կանցկացվի բացօթյա դասական համերգ

Լուրեր

19.05.2026 | 10:34
Մեկնարկել է Արարատ Միրզոյան-Կեստուտիս Բուդրիս առանձնազրույցը
19.05.2026 | 10:34
Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է մայիսի 19-ին Իրանի վրա նախատեսված հարվածները
19.05.2026 | 10:23
Փաշինյանի քարոզարշավը Սպիտակում. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 19-ի դրությամբ
19.05.2026 | 09:50
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.05.2026 | 09:37
Երևանի շուրջ 15 հասցեներում խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆ
19.05.2026 | 09:28
Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել․ ԲՏԱ նախարար
18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական մշակութային ժառանգության օրերի շրջանակում Երերույքի եզակի տաճարում սեպտեմբերի 25-ին տեղի կունենա «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով դասական համերգ։Նախաձեռնությունն իրականացնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Եզակի այս կառույցում կայանալիք միջոցառմանը հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը։

Այս համերգով Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ցանկանում է ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը գրավել դեպի այս բացառիկ կոթողը։

Երերույքի տաճարը հիմնվել է քրիստոնեական վաղ շրջանում՝ 4-5-րդ դարերում՝ հեթանոսական մեհյանի տեղում։ Այն կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից։ Պահպանվել է կիսավեր վիճակում։ Երերույք անվանումն առաջացել է մատաղ անելու հեթանոսությունից մնացած սովորությունից։ Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ անվանումն առաջացել է այդ սյուների միջոցով ստացված ճարտարապետական լուծման հետևանքով, որի շնորհիվ հեռվից թվացել է, թե կառույցը երերում է։

Երերույքի տաճարը՝ մասնագետների գնահատմամբ, վաղ միջնադարյան մեզ հայտնի կառույցներից ամենամեծն է: