Լեհաստանում հայկական խաչքար է օծվել
Մշակույթ
20.09.2021 | 21:59Սեպտեմբերի 19-ին Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում տեղի է ունեցել Սբ Յեժեգո եկեղեցու բակում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի և Արցախյան պատերազմում նահատակված հայազգի զավակների հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման արարողությունը, տեղեկացնում է Լեհաստանում Հայաստանի դեսպանությունը:
Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Լեհահայոց հոգևոր հովիվ Տեր Տարոն վարդապետ Ղուլիկյանի ձեռամբ կատարված օծման կարգից հետո, իր խոսքում, մասնավորապես, առանձնահատուկ ընդգծել է քրիստոնեական արժեքների և հայապահպանության գաղափարի շուրջ համախմբման կարևորությունը։
Վերոնշյալ Ուղղափառ եկեղեցու ծխական համայնքի քահանայապետ Գժեգոժ Միշիուկը ևս ողջույնի խոսքեր և բարեմաղթանքներ է հղել ներկաներին: