Արա Բաբլոյանն ընդունել է Կորեա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

Լուրեր

12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 20-ին ընդունել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Յուն Հո Չժունի գլխավորած պատվիրակությանը և Հայաստանում Կորեայի նորանշանակ, արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն Գինին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։

Արա Բաբլոյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արգասաբեր աշխատանք՝ ի նպաստ երկու ժողովուրդների հարաբերությունների խորացման: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Ու Յուն Գինի առաքելության տարիներին Հայաստան-Կորեա բարեկամական, տնտեսական, մշակութային կապերն առավել կսերտանան:

Ողջունելով Կորեայի խորհրդարանի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի անդամների այցը մեր երկիր՝ Արա Բաբլոյանը կարևորել է միջխորհրդարանական կապերի զարգացմանն ուղղված քայլերը և վերջին տարիներին կատարված փոխայցերը:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Կորեայի կողմից ՀՀ Ազգային ժողովին ցուցաբերված օգնությունը, ինչպես նաև սիրիահայ փախստականներին աջակցելու պատրաստակամությունը:

Արա Բաբլոյանը, անդրադառնալով Հայաստանի և Կորեայի համար օրակարգային նշանակություն ունեցող հարցերին, նշել է, որ ուշիուշով հետևում է Կորեական թերակղզում տեղի ունեցող իրադարձությունններին, աշխարհաքաղաքական զարգացումներին և տեղյակ է, որ Կորեայի Հանրապետությունը ջանք չի խնայում տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Կորեային՝ ԼՂ հիմնահարցի շուրջ ունեցած հավասարակշռված մոտեցման համար՝ փաստելով, որ Հայաստանի համար խաղաղությունն այլընտրանք չունի:

Խոսելով նախորդ տարի Սեուլում կայացած Եվրասիայի խորհրդարանների նախագահների երկրորդ խորհրդակացության մասին՝ Արա Բաբլոյանը կարևորել է Եվրոպայի և Ասիայի երկրների միջև երկխոսություն սկսելու և շարունակելու փաստը. այդպիսի հանդիպումները թույլ են տալիս տարբեր երկրների ներկայացուցիչներին միմյանց ընկալելու, հասկանալու և համագործակցելու՝ ի շահ իրենց ժողովուրդների:

Դեսպան Ու Յուն Գինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել իր նկատառումները՝ համագործակցության առաջիկա ծրագրերի հետ կապված: Նորանշանակ դեսպանը կարևորել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը և պատրաստակամություն հայտնել նպաստելու հայ-կորեական բարեկամության և միջպետական հարաբերությունների խորացմանը: Ու Յուն Գինը նշել է, որ մայիսին Երևանում անցկացվելու են Կորեայի մշակույթի օրեր. նա հրավիրել է Արա Բաբլոյանին մասնակցելու մշակութային միջոցառումներին:

Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Յուն Հո Չժունը, շնորհակալություն հայտնելով պատվիրակությանն ընդունելու համար, նշել է, որ Կորեայի խորհրդարանը կարևորում է համագործակցությունը Հայաստանի Ազգային ժողովի հետ: Բարեկամական խմբի ղեկավարի խոսքով՝ հայ-կորեական հարաբերությունները բավականին զարգացել են վերջին տարիներին և ակնհայտ է, որ երկու ժողովուրդներին միավորում է խաղաղությունն իրենց երկրում և տարածաշրջանում պահպանելու ձգտումը:

Յուն Հո Չժունը շնորհակալություն է հայտնել Արա Բաբլոյանին Կորեայի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքի համար և հույս հայտնել, որ Կորեայի և Հայաստանի համար կարևորագույն խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհներով: