Արամ Մանուկյանի տունը՝ փլատակ․ Առաջին հանրապետության հիմնադրի բնակարանը սպասում է վերակառուցման իր հերթին․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
Բոլորը

Արամի 9 հասցեում գտնվող շենքում 1917-1919 թթ. ապրել է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր գործիչ Արամ Մանուկյանը: Նման նշանակության պատմամշակութային հուշարձանը շատ այլ երկրներում կպահպանվեր առանձնահատուկ կերպով, ավելին` շենքը անգամ կարող էր վերածվել թանգարանի, մինչդեռ մեզ մոտ այս շինությունը տարիներ շարունակ գտնվում է անմխիթար վիճակում: Անկախության 30-րդ տարեդարձը նշող Հայաստանում հանրապետության հիմնադիր գործչի տունը փլատակի է վերածված. այսօր կանգուն է միայն կառույցի դիմային հատվածը, իսկ ներսում արդեն ծառեր են աճել: Շենքը հանրապետական նշանակության հուշարձան է և ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Դրա վերակառուցումը ներառված է «Հին Երևան» ծրագրում. գրեթե մեկ տասնյակ կառույցների սեփականատերն ու ներդրողը 2015 թվականից ի վեր շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշն է։

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը շեշտում է` եթե որևէ հուշարձան-շենքի սեփականատեր այն պատշաճ կերպով պահպանելու հնարավորություն չունի, պետությունը նրանից կարող է գնել կառույցը: Նա բերում է այլ երկրների օրինակը. պետությունը սովորաբար պարտադրում է սեփականատիրոջը հուշարձանի պատշաճ պահպանություն ապահովել, եթե պահանջը չի կատարվում, պատժիչ մեխանիզմներ են կիրառվում:

«Հին Երևան» նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանը Factor.am-ին որոշ մանրամասներ հայտնեց Վարդան Սերմաքեշի ծրագրերի մասին: Նրա խոսքով` կորոնավիրուսի համավարակի բռնկումից առաջ Սերմաքեշի և ամերիկահայ բարերարների միջև պայմանավորվածություն է եղել Արամի 9 հասցեում գտնվող շենքը վերածել Արամ Մանուկյանի տուն-թանգարանի: Բարերարները պատրաստ են եղել ստանձնել շենքի վերակառուցման և թանգարանի ստեղծման ֆինանսական պարտավորությունները: Արամ Մանուկյանի տունը միակ կառույցը չէ, որ «սպասում է» «Հին Երևան» ծրագրով վերակառուցվելու իր հերթին։ Շենքի անուշադրության մատնված լինելու ամենավառ ապացույցներից մեկն էլ ներսում կուտակված աղբն է։

ԿԳՄՍՆ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, զերծ մնալով մանրամասներ հայտնելուց, իր հերթին տեղեկացրեց նախարարության` կառավարությանն արած առաջարկի մասին, որը վերաբերում է տուն-թանգարանի ստեղծմանը: Ի դեպ, Արամի 9 հասցեում գտնվող հուշարձան շենքը Երևանի քաղաքային դումայի պատգամավոր Ֆադեյ Քալանթարյանի բնակելի տունն է։ Այն կառուցվել է 1906-ին, ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով։ Ժամանակին այստեղ տեղի են ունեցել կարևորագույն հանդիպումներ և բանակցութուններ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան