ՌԴ քաղաքացին Երևանում կոտրել է բանկի պատուհանն ու ներս մտել․ shamshyan.com

Լուրեր

08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
Բոլորը

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 04։30-ից 05։00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կենտրոնականի պահպանության բաժնից ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում գործող Հայաստանի բանկերից մեկի մասնաճյուղի ազդանշանային ահազանգը միացել է։

Ոստիկաններն ու պարեկները նշված բանկի պատուհանը հայտնաբերել են կոտրված և նկատել են, որ ներսում տղամարդ կա։ Ոստիկանները, մտնելով ներս, կարողացել են այդ տղամարդուն վնասազերծել, որից հետո օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր ոստիկանների ուղեկցությամբ այդ տղամարդուն տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Կայքի տեղեկություններով՝ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է. նա 31-ամյա Ստանիսլավ Կ-ն է, ով Հայաստան է ժամանել 2 օր առաջ, և երբ ոստիկանները տագնապային ազդանշանը լսելուց հետո ժամանել են դեպքի վայր, նրան հայտնաբերել են բանկի ներսում՝ սրահում, նստած։