Տոննաներով խաղողը մնացել է առանց մթերման․ խաղողագործները փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Այսօր առավոտից Արմավիրի մարզի Ամասիա, Նալբանդյան, Արմավիր, Նոր Կեսարիա և հարևան համայնքների մի քանի տասնյակ խաղողագործներ փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը՝ պահանջելով լուծել խաղողի մթերման հարցը:

Նշված համայնքների գյուղացիները տարիներ շարունակ խաղողը հանձնել են ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի Ամասիայի մթերման կետին: Այս տարի մթերման կետը դեռ չի բացվել, գյուղացիներն անորոշության մեջ են:

«140 տոննա միայն ես ունեմ խաղող, մնացած հարյուրավոր մարդկանց՝ չեմ հաշվում։ Գյուղատնտեսական վարկ եմ վերցրել 15 միլիոն դրամ, վճարման ժամկետը մոտենում ա, բայց մի կոպեկ չունեմ։ Ախր սենց ո՞նց կլինի, չեն ընդունում, խաղողն էլ արևի տակ չամիչ ա դառնում, բա մենք մե՞ղք չենք»,- Factor.am-ի հետ զրուցում իր վրդովմունքն արտահայտեց Նոր Կեսարիա համայնքից խաղողագործ Գառնիկ Մաթևոսյանը։ Նա ասաց, որ շուրջ 13 տարի է՝ համագործակցում է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի հետ։

Բողոքի ակցիայի ժամանակ խաղողագործները պահանջել են Արմավիրի մարզպետի ներկայությունը, սակայն վերջինս Կառավարության նիստին էր, ուստի նրա փոխարեն բողոքավորներին հանդիպել է փոխմարզպետը։ Նա խոստացել է խաղողի մթերման բանակցել այլ ընկերությունների հետ և օգնել գյուղացուն՝ իրացնել ամբողջը։

«Չենք հավատում, մինչև աչքներովս չտեսնենք, չենք հավատա։ Էլի եկան թոզ փչեցին՝ գնացին։ Հետներն էլ մի ամբողջ ոստիկանական գունդ էին բերել, պայմանավորվածությունից հետո՝ բացեցինք ճանապարհը․ կուտակված մեքենաներ կային, մեղք էր՝ արևի տակ էդքան սպասեին»,- ասաց Գառնիկը։

Նշենք, որ խաղողի մթերման հետ կապված խնդիրները պարբերաբար սրվում են․ տևական ժամանակ այս մասին ահազանգող խաղողագործները մատնանշում են նաև հանձնման սակագինը, որը, ըստ իրենց, ձեռնտու չէ:

«110-150 դրամով պետք է ընդունեին խաղողը, սակայն հայտարարում են, որ վերջին գինը 110-115-ն է։ Էդ էլ մեզ չի գոհացնում, էդքան բան ենք արել բերք ստանալու համար, ստացվում ա՝ մինուսով ենք դուրս գալիս»,- Factor.am-ի հետ զրույցում օրեր առաջ ասել էր Արագածոտնի մարզի խաղողագործներից մեկը։

Factor.am-ը կապ հաստատեց նաև «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի հետ, պարզելու՝ ո՞րն է մթերման հետ կապված խնդրի պատճառը։ Մեզ հայտնեցին, որ ավելի ուշ կապ կհաստատեն, սակայն դեռևս որևէ պատասխան չի եղել։

 

Ռոզա Վարդանյան