Զոհված զինծառայողների հարազատները կհանդիպեն Կառավարության ներկայացուցչի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Կառավարության շենքի դիմաց այսօր՝ սեպտեմբերի 16-ին, բողոքի ակցիա էին իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված տղաների հարազատները։ Նրանք դեմ են սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում նախատեսված միջոցառմանը․ նրանց զայրացրել է Նիկոլ Փաշինյանի՝ միջոցառման մասին «գունագեղ» ձևակերպումը։

Պատերազմում զոհված Վահե Եղիկյանի հայրը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր հանդիպելու են Կառավարության ներկայացուցչի հետ, սակայն, թե ում հետ՝ հստակ չգիտի։ Նա նշեց, որ, ամենայն հավանականությամբ, կհանդիպեն փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ։

Զոհված զինծառայողների հարազատները մեզ հայտնեցին, որ Կառավարության ներկայացուցչից պահանջելու են իրենց ներկայացնել սեպտեմբերի 21-ին կայանալիք միջոցառման ծրագիրը։ Եթե միջոցառումը կազմակերպվի, նրանց ձևակերպմամբ «զուսպ», ասում են, որ շատերը դեմ չեն լինի, քանի որ անկախության 30-ամյակն է։ Զոհված զինծառայող Սերժ Բեգլարյանի մայրն էլ, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ներողությանը «գունագեղ» ձևակերպման վերաբերյալ, ասաց, որ իրեն պետք չէ այդ ներողությունը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ընթացքում հայտատարեց, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «մասշտաբային և գունագեղ տոնակատարություն»։ Նրա խոսքով՝ միջոցառումը, նախևառաջ, նվիրված կլինի ՀՀ անկախությանը, անվտանգությանը, ինքնիշխանությանը և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին։ Վարչապետի այս հայտարարությունը, սակայն, քննադատությունների ալիք բարձրացրեց։ Անկախության 30-ամյակից մեկ շաբաթ անց լրանում է 44-օրյա պատերազմի տարելիցը։ Հայտարարությունից հետո սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ ծավալվեցին, 44-օրյա պատերազմում զոհված տղաների հարազատները ֆլեշմոբ սկսեցին՝ դատապարտելով և պահանջելով չեղարկել Փաշինյանի հայտարարած «գունագեղ» միջոցառումը։ Երեկ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ պատգամավոր Գեղամ Նազարյանը, հարց ուղղեց վարչապետին՝ «Մի՞թե ավելի ընդունելի ձև չկար Անկախության օրը նշելու»։ Վարչապետն ի պատասխան հարցին՝ ներողություն խնդրեց բոլոր այն մարդկանցից, ում զգացմունքները վիրավորել կամ խոցել է «գունագեղ» ձևակերպմամբ։ Նրա խոսքով` այդ օրը պետք է նշել ՀՀ դրոշներով, իսկ մեր դրոշի գույները վառ են։ Փաշինյանը երեկ հավելել է նաև, որ նախատեսվող միջոցառման առանցքը հենց զոհերի հիշատակի ընդգծումն է, և այդ օրը հայտարարվելու է 3 պատերազմներում իրենց կյանքը զոհած հերոսների մասին մի մասշատաբային նախագծի մեկնարկի վերաբերյալ։

Մինչ այդ, կառավարությունից Factor.am-ին հայտնել էին, որ միջոցառմանը հնչելու է դասական երաժշտություն, նաև բոլոր ժամանակների սիրված երգեր, իսկ միջոցառման ավարտին տոնական հրավառություն նախատեսված չէ։

Factor.tv-ն հայտնել էր, որ միջոցառումը կազմակերպում է «Դոմինո փրոդաքշն»-ը։ Ընկերության ղեկավարը հրաժարվել էր մեզ հայտնել, թե որքան գումար է հատկացվել միջոցառման կազմակերպմանը, ինչպիսի բովանդակություն է ունենալու և, ի վերջո, ինչ նկատի ունեն՝ «գունագեղ միջոցառում» ասելով։

 

Արփի Հակոբյան