Մտածեցինք` զենքի ձայն է. ինչ են պատմում ականատեսները մեքենայի պայթյունից. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 12-ին Բաշինջաղյան փողոցում «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Մասամբ այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկի երեսպատումը և վնասվել ավտոմեքենան։ Վարորդը դաստակի շրջանում այրվածք է ստացել։ Տուժածին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Բաշինջաղյան փողոցի բնակիչները Factor.tv-ին մանրամասներ են պատմել կատարվածից․

«Ես տանը ուժեղ պայթյունի ձայն լսեցի, բայց չիմացա, թե որտեղ էր։ Զանգեցի տղայիս, ասաց՝ մի՛ անհանգստացեք, ոչ մեկին բան չի պատահել։ Իհարկե, վախեցանք, մտածեցի մեր շենքում է»,- պատմում է թաղամասի բնակիչ Մարիամ Թումանյանը։

Բնակիչ Օֆիկ Սարգսյանն էլ նշում է՝ կարծել է, թե զենքի ձայն է․

«Մտածեցի՝ ինչ-որ մեկին խփեցին, թե ինչ եղավ։ Եկա, տեսա, որ ավտոմեքենան ջարդված էր, շտապօգնության մեքենա էր կանգնած, անգամ մի աղջիկ էր վատացել։ Տեսա, որ վարորդին հանեցին մեքենայից»։

Մարիամն էլ ասում է՝ լսել է, որ վարորդը հասցրել էր շուտ դուրս գալ մեքենայի պատուհանից, միայն մազերն էր վառվել։

«Մեքենան հասավ այստեղ, պայթեց ու բեռնախցիկում հրդեհ սկսվեց։ Ջուր լցրին, անգամ վաճառվող ջրերով էին հանգցնում կրակը, շտապօգնության երկու մեքենա եկավ, մի հրշեջ մեքենա, բայց արդեն հանգցրել էին կրակը։ Վարորդն ասում էր՝ նոր էր լիցքավորել մեքենան, հեղուկ գազով էր աշխատում։ Գազի հոտ է զգացել, բայց ծխախոտ է վառել, ինչից էլ պայթյուն է առաջացել»,- պատմում է բնակիչ Ալբերտ Գևորգյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան