Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտանի հատվածում խցանումներ են

Լուրեր

05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Բոլորը

Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան համայնքի հատվածում իրանական բեռնատար մեքենաների խցանումներ են առաջացել:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ Ադրբեջանի ոստիկանությունն այդ հատվածում անցակետ է տեղադրել և իրանական բեռնատարներին թույլատրում է ընթացքը շարունակել միայն համապատասխան զննումներ անցնելուց ու վճարումներ կատարելուց հետո:

«Անցած ուրբաթ օրվանից գործում է այդ անցակետը: Գումարները եթե չեն վճարում, ապա երկրորդ անգամ չեն թողնում, որ անցնեն: Գործարքի համար երեսուն դոլար են վճարում, ճանապարհի համար՝ 130 դոլար, մեծ մեքենաների համար՝ 60 դոլար, իսկ վառելիքային նյութերի տեղափոխման համար 500 դոլար»,- մեզ հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը՝ ընդգծելով, որ քիչ առաջ է վերադարձել նշյալ հատվածից:

Ըստ նրա՝ բեռնատարների համար այլընտրանքային ճանապարհ չկա: «Այլընտրանքային ճանապարհ Տաթևով, որ սարքում են,  մեծ բեռներով պարսկական
մեքենաները չեն կարող գնալ»,- ասաց Կարո Քոչարյանը:

Այս խնդրի առնչությամբ Factor.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ ՀՀ ԱԳՆ-ից, Հայաստանում Իրանի դեսպանությունից, նաև՝ ԱԱԾ լրատվականից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն երեկ հայտնել էր, որ Որոտանի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի ոստիկանությունը իրանական համարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթեր է ստուգում՝ նշելով, որ քայլեր են ձեռնարկվում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդմամբ` ծառայության սահմանապահ զորքերը և Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողները համատեղ աշխատանքներ են իրականացնում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։