Հանցավոր խմբի 7 անդամի մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Լուրեր

21.02.2026 | 20:00
Ինչպես է Հայաստանն առաջին անգամ ստացել UWW-ի մրցաշար անցկացնելու հնարավորություն․ զրույց Վլադիմիր Հովհաննիսյանի հետ
21.02.2026 | 19:40
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Հեզբոլլա» շարժման 8 անդամ
21.02.2026 | 19:00
Թումանյանն էլ ողջ լիներ, ասելու էինք՝ գնա «Շունն ու կատուդ» գրիր, մեզ դասեր մի՛ տուր. Նարինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.02.2026 | 18:08
Հունգարիան արգելափակել է Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 մլրդ եվրո վարկի հատկացումը
21.02.2026 | 17:51
Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում. ՆԳՆ
21.02.2026 | 16:59
Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը
21.02.2026 | 16:17
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
21.02.2026 | 15:55
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել  
21.02.2026 | 15:41
Հայտնի է՝ երբ է Հայաստանում բացվելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան
21.02.2026 | 15:17
Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով
21.02.2026 | 14:58
NYMEX․ Ոսկու գինը մեկ ունցիայի համար դարձյալ հատել է 5000 դոլարի սահմանագիծը
21.02.2026 | 14:32
Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները
21.02.2026 | 14:20
Այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
21.02.2026 | 14:10
Լուկաս Սելարայանը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:52
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերընտրվել է Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու, ինչպես նաև գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի հանգամանքները:

Քրեական գործով կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 26-ամյա բնակիչը, մոտ հարաբերությունների մեջ գտնվելով ՍՊ ընկերության տնօրեն, 49-ամյա տղամարդու հետ, տեղյակ լինելով նրա՝ ֆինանսապես ապահովված լինելու մասին, նպատակադրվել է իր 6 մտերիմների հետ  նախնական համաձայնության գալով վերջինիցս խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումար:

Մտադրությունն իրագործելու համար նշված և քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ կատարված դերաբաշխման համաձայն՝ Երևանի 51-ամյա բնակչուհու և 47-ամյա բնակչի կողմից ՍՊ տնօրենին նախկինում ունեցած ընդհանուր՝ 15.300 ԱՄՆ դոլար պարտքը մարելու կեղծ պատրվակով հորինել են պատմություն, թե իբրև 47-ամյա տղամարդը 2.7 կգ քաշով ոսկի է ներկրել Հայաստանի Հանրապետություն, որը դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում վերցվել է արգելանքի: 26-ամյա երիտասարդը, խաբելով ՍՊ տնօրենին, թե իբր ներկրված ոսկին արգելադրումից հանելու համար անհրաժեշտ է 13.050 ԱՄՆ դոլար գումար, որը վճարելուց, արգելանքից հանելուց և վաճառելուց հետո հնարավոր կլինի վերադարձնել նաև վերոնշյալ անձանց պարտքը, դիտավորությամբ խեղաթյուրել է իրական փաստերը, նրան մոլորության մեջ գցելով՝ 2020թ. մարտին վերջինից վերցրել է 6.248.340 ՀՀ դրամին համարժեք 13.050 ԱՄՆ դոլար գումար և խարդախությամբ հափշտակել այն:

Դրանից հետո, 26-ամյա երիտասարդը, իր հետ նախնական համաձայնությամբ գործող վերը նշված անձանց հետ շարունակելով ՍՊ տնօրենից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելուն ուղղված գործողությունները, 2020թ. մարտից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, իրականությանը չհամապատասխանող մտացածին տարբեր պատմություններով ազդելով նրա գիտակցության վրա՝ վերջինից խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 43.839.424 ՀՀ դրամին համարժեք 90.550 ԱՄՆ դոլար:

Բացի այդ, 26-ամյա երիտասարդը, իր մտերիմներ 42-ամյա կնոջ և 28-ամյա  երիտասարդի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս մորեղբորից, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 3.904.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ 3 սմ հաստությամբ 500 քմ. ֆելզիտ և 5 սմ. հաստությամբ 195 քմ. բազալտ տեսակի երեսպատման քարե սալիկներ: 26-ամյա երիտասարդը, 47-ամյա տղամարդը և 28-ամյա երիտասարդը, նախնական համաձայնությամբ, վերջինիս մորեղբոր որդուց խարդախությամբ հափշտակել են նաև խոշոր չափերով՝ ընդհանուր 2.666.000 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, 26-ամյա երիտասարդը, 47-ամյա տղամարդը և 51-ամյա կինը, նախնական համաձայնությամբ, 2021թ. հունվարի 13-ին վերջինիս մտերիմի ընկերուհուց խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ 15.546.249 ՀՀ դրամ գումար:

Քննությամբ պարզվել է նաև, որ 26-ամյա երիտասարդը, տեղեկանալով ՍՊ տնօրենի և նրա նախկին ընկերուհու՝ 51-ամյա կնոջ հարաբերությունների լարված լինելու մասին, վերջինիս հետ նախնական համաձայնությամբ, կազմակերպել են ՍՊ տնօրենին և մեկ այլ անձի պատկանող ավտոբուսի վնասումը՝ հրկիզման միջոցով:

Մասնավորապես, նյութապես շահագրգռելով 51-ամյա կնոջ հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող 26-ամյա երիտասարդին՝ վերջինիս տեղեկություններ են տրամադրել ավտոբուսի գտնվելու վայրի մասին, որից հետո՝ 2018թ. հոկտեմբերի 6-ին երիտասարդը, նախապես իր հետ վերցնելով նավթամթերք պարունակող տարա, 26-ամյա երիտասարդի և 51-ամյա կնոջ հանձնարարականով, ժամը 04:00-ից 04:50-ն ընկած ժամանակահատվածում նշված տարան դրել է Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մերսեդես 430» մակնիշի ավտոբուսի սկզբնամասի ստորին հատվածում և դիտավորությամբ հրկիզել այն՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուրը 12.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ), 38-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ՝ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է:

42-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 51-ամյա կնոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Վերջինիս մտերիմ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Հանցավոր խմբի մեկ այլ անդամ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ 28-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Նշված 7 մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է,  և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: