Թատրոնների միավորման ժամկետը որոշված է. ԿԳՄՍ-ից չեն հերքում՝ կլինեն նաև կրճատումներ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում չզեկուցվող ընթացակարգով ընդունվեց Պարոնյանի անվան կոմեդիայի և Պետական երաժշտական կամերային թատրոնները միավորելու նախագիծը: Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ԿԳՄՍՆ նախարարությունից հայտնում են՝ նախարարությունը մտադիր է մինչև 2021-ի ավարտը երկու թատրոնների միավորման գործընթացն հասցնել ավարտին: Թեև նախաձեռնության հեղինակները պնդում են, որ այն քննարկվել է շահագրգիռ բոլոր կողմերի հետ, իսկ առկա անհամաձայնությունները սուբյեկտիվ բնույթի են, այդուհանդերձ թատերական աշխարհի շատ ներկայացուցիչներ և, մասնավորապես, Պետական կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը կտրուկ դեմ են այս որոշմանը: Կառավարության որոշմամբ՝ միավորումից հետո Կամերային երաժշտական թատրոնի շենքը կտրամադրվի պետական սիմֆոնիկ նվագախմբին: Նախարարության գնահատմամբ՝ նվագախմբի գործունեության համար պատշաճ պայմանների բացակայությունն ուղղակիորեն հարցականի տակ է դնում Հայաստանի լավագույն ստեղծագործական խմբերից մեկի հետագա գոյությունը։ Այս խնդրի լուծման համար նախարարությունը ընտրել է թատրոնները միավորելու ճանապարհը՝ հարուցելով թատերական աշխարհի դժգոհությունը:

Նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան պնդում է, թե գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ անցկացվել են անհատական և կոլեկտիվ քննարկումներ, իսկ միավորվող թատրոնները համահունչ են և համատեղելի: Ավելին՝ վստահեցնում են, թե պահպանվելու է կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմի մասնագիտական գործունեության շարունակականությունը: Միևնույն ժամանակ չեն հերքում՝ հնարավոր են վարչական և կրկնվող հաստիքների կրճատումներ: Այժմ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնը ունի 240,իսկ կամերային երաժշտական թատրոնը՝ 67 աշխատող: Թեև թատրոնի անձնակազմը դեռ հույս ունի, որ միավորումը տեղի չի ունենա, այդուհանդերձ ոլորտի պատասխանատու նախարարը ընդգծում է՝ միավորման որոշումը հիմնավոր է և բխում է ոլորտի շահերից: Ըստ նրա՝ այդպիսով կբարձրանա նաև թատրոնների գործունեության արդյունավետվությունը: Նախարարությունից նաև խնդրել էինք հայտնել, թե թատրոններին ֆինանսական ինչ աջակցություն է ցուցաբերվում: Պարզվում է՝ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնին տրամադրվել է մոտ 370 հազարի, իսկ կամերային երաժշտական թատրոնին մոտ 100 հազար դրամի աջակցություն, որոնք հիմնականում ծախսվում են աշխատավարձերի և կոմունալ ծառայությունների վարձավճարների համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝ Ամալյա Փաշինյան

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: