Հայաստանն անկախ ու սուվերեն է, ԱԱԾ-ի հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունեմ. Հայկ Կոնջորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ես կսահմանափակվեմ Ազգային անվտանգության ծառայության տարածած հայտարարությամբ և հավելյալ մեկնաբանություն չեմ անի։ Երբ նոր մեկնաբանության անհրաժեշտություն լինի, ապա մեր համապատասխան կառույցները հանդես կգան հայտարարությամբ»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված խնդրին և ԱԱԾ հաղորդագրությանն այն մասին, որ Գորիս – Կապան ճանապարհին ոստիկականական կետ դրած ադրբեջանցիները Հայաստան մուտք գործող իրանական բեռնատարներն ստուգումներ են անում:

«Կան կոնկրետ պատկան ու լիազոր մարմիններ, որոնք այս մասին աշխատանք են տանում։ Երբ որ կլինեն այլ հաղորդագրություններ, այդ ժամանակ մենք բոլորս կծանոթանանք և եթե անհրաժեշտություն լինի, հանդես կգանք հայտարարություններով։

Ավելին, դուք այսօր տեսաք, որ ընդդիմադիր խմբակցություններից մեկի կողմից առաջարկ հնչեց, որպեսզի ԱԺ-ում փակ քննարկում արվի՝ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ ԱԺ նախագահն էլ առաջարկեց գրավոր դիմել, մենք քննարկենք, հասկանանք։ Եթե հանդիպումը կայանա, ապա պետք է հրավիրենք համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին, ովքեր քննարկման ժամանակ ինֆորմացա կներկայացնեն»,- նշեց նա։

Անդրադառնալով հարցին՝ ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, մենք չենք կարողանում նրանց դուրս հանել, ի՞նչ երեսով ենք տոնում ՀՀ անկախության տոնը, Հայկ Կոնջորյանը պատասխանեց․ «Միանշանակ է, որ կառավարությունը և իշխանությունները ամեն բան անում են, որպեսզի օր առաջ ՀՀ տարածքային ամբողջականությունը, ըստ էության՝ սադրանքի ենթարկված իրավիճակը կարգավորվի։ Եվ մյուս կողմից, սակայն, դուք գիտեք, որ այս տարի լրանում է ՀՀ անկախության 30 ամյակը, և մենք՝ որպես պետություն, չնայած անցնելով ծանր դժվարությունների միջով և ունենալով պատերազմի ծանր հետևանքները, այդուհանդերձ պետք է մեր մեջ ուժ գտնենք՝ վերածնվելու, ոտքի կանգնելու, շարունակելու մեր պետականության ընթացքը…

Նման միջոցառումներով նաև մենք իմաստավորում ենք մեր անկախությունը, մեր խոնարհումն ենք հայտնում նախևառաջ մեր ընկած հերոսներին, որովհետև նրանք ընկել են հանուն Արցախի, հանուն Հայաստանի, և մենք ամեն բան պիտի անենք, որպեսզի նրանց նահատակությունը իմաստավորվի մեր պետության հզորությամբ և մեր ժողովրդի բարեկեցությամբ»։

Կոնջորյանը հավելեց՝ Հայաստանի Հանրապետությունը անկախ և սուվերեն է: ՔՊ խմբակցության ղեկավարը պնդեց. «Սյունիքում, միանշանակ, ապագա կա։ Ամբողջ Հայաստանում ապագա կա, Արցախում ապագա կա»:

Մանրամասները՝ տեսանյութում: