Երկրաշարժը՝ հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների աչքերով․ ի՞նչ անել աղետի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

04.06.2026 | 22:22
Սամվել Կարապետյանը հաղթելու է և տեղափոխվի Հայաստան. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:10
Հայկ Մարությանը հեռացավ բանավեճից` բացման խոսքից հետո և Փաշինյանին բանավեճի հրավիրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 21:57
CIES․ Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները
04.06.2026 | 21:44
Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա
04.06.2026 | 21:30
Եզրափակիչ բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 21:20
Բայրամովը հուլիսին Մոսկվա կայցելի
04.06.2026 | 21:07
Չկողմնորոշված ընտրողների մոտ ՔՊ-ն առաջատար է մնում․ ArmES-ի նոր հետազոտությունը
04.06.2026 | 20:53
Քարոզի գինը․ ինչքան փող են ծախսել քաղաքական ուժերն ընտրարշավի վրա
04.06.2026 | 20:39
Գերմանիան առաջին անգամ չի ընտրվել ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ․ դրա համար Բեռլինը մեղադրում է ՌԴ-ին
04.06.2026 | 20:30
ՌԴ-ի հետ տնտեսական պատերազմ չի սպասվում․ չեմ կարծում՝ ՌԴ-ն թշնամական քաղաքականություն կվարի հայ ժողովրդի նկատմամբ․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 20:17
Փաստաբանն ահազանգում է՝ Արթուր Օսիպյանի կյանքի համար լուրջ վտանգ է առկա
04.06.2026 | 20:07
ՊՆ-ն պարզաբանում է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ներկայության նպատակը
04.06.2026 | 20:00
Ընտրատեղամասը՝ բանտում. ինչպես է կազմակերպվում կալանավորների և դատապարտյալների քվերակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 19:52
ՀԱԿ-ը դատապարտել է Մասիսում և Արթիկում ընդդիմադիրների նկատմամբ բռնության դեպքերը
04.06.2026 | 19:41
Մեր երկիրը կարիք ունի արդարության ու ճշմարտության` իմ մասով դա անելու եմ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարվա փետրվարի 13-ին գրանցված 6-7 բալանոց երկրաշարժը ցնցեց Հայաստանը՝ ուղիղ և փոխաբերական իմաստներով։ Երկրաշարժը զգացվեց Երևանում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ։ Շատերը հիշեցին դպրոցում սովորածն ու առաջին անհրաժեշտության իրերով այն փոքրիկ պայուսակը, որը պետք էր ունենալ նմանատիպ իրավիճակների համար։ Պայուսակով կամ առանց դրա, բնակչության մի մասը վազեց փողոց, մի մասն էլ շտապեց սոցցանցերում գրառումների միջոցով տեղեկանալ կամ տեղեկացնել՝ ինչ է կատարվել։

25-ամյա Դավիթ Սարգսյանի համար ևս  ստորգետնյա ցնցումները անակնկալ էին եղել ։ Որևէ գործողություն անել չէր հասցրել։ «Ինչ-որ սաղ տատանվում էր, ձայներ էին գալիս։ Չեմ հասցրել վախենամ, ճիշտն ասած, հասկացա որ երկրաշարժ է։ Տատանումը եղավ։ Ամենամեծ զգացողությունը զարմանքն էր, դրանից հետո էն միտքը եկավ, որ կարող էր ավելի վատ լինել»,- պատմեց Դավիթ Սարգսյանը։ Դավիթը 2015 թվականին ստացած վնասվածքի հետևանքով հաշմանդամություն ունի: Սայլակով տեղաշարժվելու հանգամանքն է՛լ ավելի է դժվարացնում նմանատիպ իրավիճակներում անհրաժեշտ գործողությունների դիմելը։ 

Իսկ 81-ամյա Շուշիկ տատին զգացած ցնցումները 88 թվականի երկրաշարժն են հիշեցրել։ Չնայած այս անգամ ցնցումներն ավելի թույլ էին, բայց շենքից դուրս գալ չի կարողացել։ «Որ իրար եկավ պատերը, ես էլ հելա, վազեցի դուրս, ասեցի պատի տակ չմնամ, պատից այն կողմ, դուրսը, դեպի միջանցքը։ հետո րո կանգնեցի, նոր սաղ ժղոքվուրդը դուրս եկան։ Ներքև չեմ իջել, հենց միջանցքում էլ կանգնել եմ»,- պատմեց Շուշիկ Պետրոսյանը։ 

Երկրաշարժի ժամանակ վերելակից օգտվել չէր կարող, քայլելու դժվարություններն էլ թույլ չեն տվել դուրս գալ շենքից․ վախեցել է։ Հայաստանն աշխարհի  ամենասեյսմավտանգ շրջաններից մեկն է։ Միայն այս տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում 2,5 և ավելի մագնիտուդով 117 երկրաշարժ է գրանցվել։ 2021 թվականի հունիսի 1-ի դրությամբ՝ Հայաստանում բնակվում է 192 411 հաշմանդամություն ունեցող անձ։  Երկրաշարժերի և այլ բնական աղետների ժամանակ նրանց և միայնակ ծերերի պաշտպանության կազմակերպումը շարունակում է մտահոգիչ հարց մնալ ոլորտի մասնագետների համար։  2021թ. հունվար-հունիսին արտակարգ իրավիճակների վերացման աշխատանքների իրականացման նպատակով պատրաստվել և ուսուցանվել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի 1216 ղեկավար և մասնագետ: 

«Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունը երկրաշարժերի և այլ բնական աղետների ժամանակ կազմակերպելու համար Հայաստանում կատարվող աշխատանքն առայժմ բավարար չէ։ Նրա խոսքով՝ առաջին խնդիրը հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր խմբերի համար մատչելի տեղեկատվության ապահովումն է։ 

«Այդ բոլոր խմբերի համար հանրամատչելի ձևով պետք է ինֆորմացիա տրամադրել, թե ինչ անել ցանկացած արտակարգ իրավիճակի ժամանակ կոնկրետ հաշմանդամությն դեպքում, ինչ ապաստաններ կան, որտեղ են այդ մատչելի ապաստարանները և ինչ ուղիներով հասնել այնտեղ»,- նշեց Ալավերդյանը։

Նա ընդգծում է՝ բոլոր միջազգային նորմերում սահմանվում է, որ պարտադիր պետք է ունենալ տարհանման պլան, այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձանց համար:

«Ես որպես ինքս հաշմանդամություն ունեցող անձ որոշակի տեղեկության տիրապետում եմ։ Օրինակ գիտեմ, որ երկրաշարժի ժամանակ պետք է սեղանի տակ մտնել, իսկ ինչ անի սայլակով անձը, որը չի տեղավորվում սեղանի տակ, այդպիսի ինֆորմացիա չկա։ Կամ Վերելակներից օգտվել չի կարելի։ Հաշմանդամությւոն ունեցող անձնը ինչ անի, այնուամենայնիվ օգտվի վերելակից, փորձի հասցնի դուրս գալ շենքից երկրաժշարժի դեպքում թե ինչ-որ այլ միջոցներ ձեռնարկի»: 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Անժելա Պողոսյան

Այս տեսանյութը պատրաստվել է Factor TV-ի կողմից՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) համագործակցությամբ իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագրի» շրջանակներում։ 

Ծրագրի շրջանակներում պատրաստված տեսանյութի հեղինակային իրավունքը պատկանում է ՃՄՀԳ-ին, և ԱԻՆ-ն իրավունք ունի օգտագործել այն ուսումնական նպատակով։