Չվերթներ դեպի ԵՄ երկրներ շարունակում են իրականացվել․ Քաղավիացիայի կոմիտե

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրամիությունը որոշում է կայացրել Հայաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Սերբիան ու ևս մի քանի պետություններ հեռացնել այն երկրների ցանկից, որոնց քաղաքացիները կարող են ճամփորդել միության անդամ երկրներում առանց հավելյալ սահմանափակումների, որոնք կապված են կորոնավիրուսի հետ։

Որոշման վերաբերյալ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի կենտրոնից Factor.am-ին հայտնեցին, որ այս պահին չվերթներ դեպի ԵՄ երկրներ իրականացվում են, սակայն չգիտեն՝ Եվրոպական միության երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների համար սահմանափակումներ կա՞ն, թե՝ ոչ։

«Չգիտենք, թե քաղաքացիների մուտքի ու ելքի կանոններում ինչպիսի փոփոխություններ կլինեն։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում չգիտեն, թե ինչ զարգացում կլինի»,- ասացին Քաղավիացիայի կոմիտեից։

Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանն էլ մեզ հայտնեց, որ սահմանափակումների վերաբերյալ կան նոր փոփոխություններ, որոնց վերաբերյալ քիչ անց պաշտոնական հրապարակում կլինի։

 

Արփի Հակոբյան