Անկախության «գունագեղ» տո՞ն, թե՞ պատերազմի «դժգույն» տարելից. կարծիքներ սեպտեմբերի 21-ի համերգի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունն այս տարի կնշի անկախության 30-ամյակը։ Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում նախատեսված է տոնական միջոցառում։ Հրապարակում նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են, բեմն արդեն կառուցվում է։ Սակայն այս տարի տոնական օրվան մոտենում ենք հակասական զգացողություններով․ անկախության 30-ամյակից ընդամենը 1 շաբաթ անց լրանում է 44-օրյա պատերազմի տարելիցը։

«Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն։ Այն, նախևառաջ, նվիրված կլինի ՀՀ անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»,- Կառավարության նիստում վարչապետՆիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը քննադատությունների ալիք բարձրացրեց։

Սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ ծավալվեցին,  պատերազմում զոհված տղաների ծնողները սկսեցին հանդես գալ հայտարարություններով՝ դատապարտելով և պահանջելով չեղարկել միջոցառումը։

44-օրյա պատերազմում որդուն կորցրած Արմեն Ասրյանը հիշեցնում է, որ մեծ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ երգիչ Անդրեն հայտարարեց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համերգ կազմակերպելու մասին։ Ի վերջո, համերգը չեղարկվեց։ Արցախում մինչև նոյեմբերի 11-ը մասշտաբային որևէ միջոցառում չի կազմակերպվելու, իսկ Հայաստանում պետք է որոշի ժողովուրդը, նկատում է Ասրյանը։

«Այստեղ որոշողն ու գնահատական տվողը դուք եք, եթե ուզում եք ուրախանաք, ապա գնացե՛ք, ուրախացե՛ք, բայց հազարավոր ընտանիքներ լացելու են այդ օրը։ Եթե ուզում եք զոհերին հարգել, ապա այդքանը կազմակերպեք Եռաբլուրում, որ բոլորը տեսնեն կատարվածը»,- ասում է Ասրյանը։

Արդյո՞ք մասշտաբային միջոցառում կազմակերպելու որոշումը կայացնելուց առաջ, հաշվի է առնվել քաղաքացիների կարծիքը, կո՞ղմ են, արդյոք, նրանք անկախության 30-ամյակի միջոցառմանը և մասնակցելո՞ւ են․ փորձեցինք հասկանալ հանրապետության հրապարակում մեզ հանդիպած անցորդներից։

Միջոցառումը կազմակերպում է «Դոմինո փրոդաքշն»-ը։ Ընկերության ղեկավար Աշոտ Առաքելյանը հրաժարվեց մեզ հայտնել, թե որքան գումար է հատկացվել միջոցառման կազմակերպմանը, ինչպիսի բովանդակություն է ունենալու և, ի վերջո, ինչ նկատի ունեն՝ «գունագեղ միջոցառում» ասելով։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը կարծում է, որ զոհված զինծառայողների ընտանիքները միայնակ են զգում իրենց և մասնակից չեն Հայաստանում կատարվող իրադարձություններին, իսկ իշխանությունները կտրված են նշված ընտանիքներից։ Իրավապաշտպանը կարծում է՝ նախևառաջ անհրաժեշտ էր հաշվի առնել նրանց կարծիքը։ Նա ընդգծում է՝ կարելի էր որևէ կերպ նշել անկախության 30-ամյակը, սակայն ո՛չ գունագեղ միջոցառմամբ։

Այնինչ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նշում է, որ պատերազմից հետո դեռ չենք վերականգնվել, սակայն Հայաստանի համար անկախացումն ամենակարևոր ձեռքբերումն է, որը միանշանակ պետք է նշվի․ նկատում է՝ կատարվածից հետո ոտքի կանգնելու համար պետք է առաջ շարժվել։

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսին Երևանի քաղաքապետարանը որոշել էր, որ այս տարի «Էրեբունի-Երևան» տոնակատարություններ չեն անցկացվի, իսկ «Էրեբունի-Երևան»-ի համար նախատեսված ֆինանսական միջոցները կուղղվեն «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը, ինչպես նաև Երևանի մշակութային հաստատությունների զարգացման ծրագրերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: