Ինչ փաստաթղթի մասին է խոսել Մամեդյարովը, և ինչ են քննարկել ԵԱՀԿ համանախագահները Արցախում

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը «բավական լավ է անցել», Սահակյանը շնորհակալություն է հայտնել համանախագահներին՝ հասցեական հայտարարության համար։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ից մեկնարկել է ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, որի ընթացքում վերջիններս այցելել են Հայաստան և Արցախ։

«Համանախագահների հետ քննարկվել են հիմնականում այն հարցերը, որոնք ավանդաբար միշտ քննարկվում են։ Նախագահը մատնանշել է նաև Ադրբեջանի կողմից տարվող դեստրուկտիվ քաղաքականության դրսևորումները, օրինակ, որ այրում են արտերը: Ադրբեջանը որևէ դրական քայլ չի կատարում, որպեսզի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, հակառակը՝ խոչընդոտում է, իր ջանքերի շնորհիվ էր, որ փակվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակը։ Բնական է, որ այս ամենի մասին նույնպես խոսվել է, տեսնենք՝ ինչպես են զարգանալու իրադարձությունները, բայց կարծում եմ՝ համանախագահները հաստատակամ են, որ այդ փաստաթղթում նշված դրույթները կյանքի կոչվեն»,- ասաց նա:

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն այսօր հայտարարել է, թե հակամարտության կարգավորմանն ուղղված վերջին փաստաթուղթը քննարկվել է նաև ապրիլի 29-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ: Ի՞նչ փաստաթղթի մասին է խոսել Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը: Մեր այս հարցին ի պատասխան Արցախի նախագահի խոսնակը վստահեցրեց, որ այդ փաստաթուղթը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններն են, և «որևէ այլ փաստաթուղթ չկա»։

Ինչ վերաբերում է Էլմար Մամեդյարովի այն դիտարկմանը, թե պետք է ԼՂ ստատուս քվոյի հարցը օրակարգ բերել, Բաբայանն ասաց․ «Որպեսզի ստատուս քվոն փոխվի, պետք է փոխվի Ադրբեջանի իշխանությունների՝ տասնամյակներ շարունակ ձևավորված մտածելակերպը, ստատուս քվոն իրենց ուղեղներում պետք է փոխվի։ Եթե մի երկիր սպառնում է, որ կոչնչացնի քաղաքացիական ինքնաթիռը, որը պետք է թռիչք կատարեր Երևանից Ստեփանակերտ և հակառակը, հերոսացնում է սպային գլխատած մի տականքի, երբ Լապշինին ձերբակալում են՝ խախտելով բոլոր բարոյական և միջազգային նորմերը, էլ ի՞նչ կարգավիճակի մասին պետք է խոսել»։

Սեդա Ղուկասյան