Մեղադրանքներ են առաջադրվել Լոռու մարզի անտառային ֆոնդի պահպանության համար պատասխանատու ևս ինը պաշտոնատար անձանց

Լուրեր

08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապօրինի անտառահատումների դեմ ՀՀ դատախազության որդեգրած կոշտ քրեաիրավական քաղաքականության համատեքստում Լոռու մարզի դատախազությունն առանձնահատուկ հետևողականություն է դրսևորում հատկապես անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար կողմից իրենց պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հանցավոր դրսևորումներին պարտադիր իրավական գնահատականներ տալու հարցում. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Մարզի դատախազության դատախազների հսկողության ներքո քննվող քրեական գործերով կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 2021թ. հուլիսի 28-ից մինչ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր թվով 9 պաշտոնատար անձինք հանդիսացող` 6 անտառապետի և 3 անտառապահի ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով առաջադրվել են մեղադրանքներ:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ, ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառում¬ներ և հսկողություն ապօրինի անտա-ռահատումների ու ՀՀ անտառային օ¬րենս¬դրության այլ խախ¬տում¬ների նկատմամբ, ծառայութ¬յան նկատմամբ ան¬բարե¬խիղճ և անփույթ վերաբերմունք դր¬սևորելու հետևանքով նրանք պատշաճ չեն կատարել իրենց վրա դրված պարտակա¬նութ¬-յունները: Մասնավորապես՝ իրենց վերապահված պահաբաժիններում պարբերաբար շրջայցեր չեն իրականացրել, ինչի արդյունքում արձանագրվել է ապօրինի հատված 1471 տարբեր տեսակի և տրամագծերով ծառեր: Դրանց հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 136 մլն ՀՀ դրամի չափով վնաս։

Նշված բոլոր քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում գործերի լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունը ապահովելու, բնությանը պատճառված վնասը վերականգնելու, ինչպես նաև այլ անձանց հնարավոր առնչությունը պարզելու համար։

Հիշյալ ժամանակահատվածում պաշտոնատար անձի, մասնավորապես «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության անտառապահի կողմից իր պարտականություններն անփույթ կատարելու պատճառով ապօրինի ծառահատումների վրաբերյալ մեկ քրեական գործ ուղարկվել է դատարան:

Այս տարվա հունիսին տեղեկացվել էր, որ հարուցված քրեական գործերով կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար տվյալների գնահատմամբ 2021թ. առաջին հինգ ամիսներին ևս ընդհանուր 18 պաշտոնատար անձի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի՝ Լոռու մարզի տարբեր անտառային տնտեսությունների անտառապետերի, անտառապահների, ինժեներների առաջադրվել են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հաշվի առնելով քննությամբ պարզված հանգամաքնները և այն իրողությունը, որ մարզի տարածքի անտառներից ապօրինի ծառահատումների որոշ դեպքերի կապակցությամբ կատարված քննությամբ հաստատվել է, որ մեծ քանակությամբ ծառահատումները տևական ժամանակ կատարվել են ակներևության պայմաններում, փայտանյութն անարգել դուրս է բերվել անտառտնտեսության տարածքից, այսինքն նաև ոստիկանության համապատասխան ծառայողների կողմից պատշաճ հսկողություն չի իրականացվել, Լոռու մարզի դատախազը գրություն է հասցեագրել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալին՝ կոնկրետ նշելով այն անհրաժեշտ միջոցառումները, որոնք անհրաժեշտ են ձեռնարկել մարզի տարածքում ապօրինի անտառահատումների կանխարգելման, անտառների նկատմամբ հսկողության ուժեղացման նպատակով: