Գառնիի համայնքապետարանը, համայնքի ավագանին և բնակիչները դեմ են եղել Գառնիի տաճարի տարածքում միջոցառման անցկացմանը. հայտարարություն

Լուրեր

02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բոլորը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»-ը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 4-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը ժամանակավորապես այցելուներ չի ընդունի:

ՀՀ ԿԳՄՍՆ պահպանության ՊՈԱԿ-ը հայտարարությամբ անդրադարձել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում երեկ անցկացված հարսանեկան միջոցառմանը։

Խնդրին արձագանքել է նաև Զբոսաշրջության կոմիտեն՝ նշելով, որ հետամուտ են այս խնդրի շուրջ լայն քննարկումներ նախաձեռնել համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ` պատմամշակութային և զբոսաշրջային նշանակության վայրերում միջոցառումների անցկացումը կանոնակարգելու համար։

Գառնիի համայնքապետարանը, տեղյակ լինելով Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում սեպտեմբերի 4-ին կայանալիք միջոցառման մասին, դեմ է արտահայտվել: Այս մասին հայտնում են Գառնիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:

«Գառնիի համայնքապետարանը, տեղյակ լինելով Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում սեպտեմբերի 4-ին կայանալիք միջոցառման մասին, դեմ է արտահայտվել և գրությամբ տեղեկացրել է այդ մասին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանին, որին Գառնիի համայնքապետարանը ի պատասխան գրություն չի ստացել։

Գառնիի համայնքապետարանը, համայնքի ավագանին և բնակիչները դեմ են նմանատիպ միջոցառումների անցկացմանը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում և մուտքի փակմանը»,- ասվում է գրառման մեջ։