Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի միջնորդական ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում. Է. Նալբանդյան

Լուրեր

04.02.2026 | 12:47
Մեր երկրում քաղբանտարկյալներ չկան. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 12:43
Առաջատար ծանրորդները կմասնակցեն Հայաստանի առաջնությանը
04.02.2026 | 12:34
Դատապարտյալների թիվը կալանավորների թվից ավելի է. նման ցուցանիշ վերջին 5 տարվա ընթացքում չէր եղել. Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 12:32
Ովքեր են Երևանում սպանված 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի գործով կասկածյալները․ ՔԿ-ն անուններ է հայտնում
04.02.2026 | 12:24
Արման Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Գալիցկուն․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
04.02.2026 | 12:15
Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի մարտին. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 12:11
Իրանական նավակները փորձել են ամերիկյան լցանավ գրավել Հորմուզի նեղուցում. F-35 կործանիչն իրանական ԱԹՍ է խոցել
04.02.2026 | 12:10
«Գավառի մանկատան» հաշվին կազմակերպել է մի սրճարան-ռեստորանի ջեռուցման, էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը․ մանկատան նախկին տնօրենին մեղադրանք է ներկայացվել
04.02.2026 | 12:08
Փաշինյանն ու Ալիևը քննարկել են TRIPP-ի և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը
04.02.2026 | 12:05
Մինչև 300 հազար դրամի ակտերը չեն կարողանալու բողոքարկել. Գալյանը մանրամասներ ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 12:01
Աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում բարեփոխումների վերաբերյալ քննարկում ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
04.02.2026 | 12:00
Փաշինյան-Ալիև հանդիպում Աբու Դաբիում // Իշխանական պատգամավորը մեղադրյալի կարգավիճակ չունի․ ԼՈՒՐԵՐ
04.02.2026 | 11:54
Լիբիայում սպանվել է Մուամմար Քադաֆիի որդին 
04.02.2026 | 11:45
«Փյունիկ»-«Սպարտակ» խաղի գոլերը․ ներկա է եղել նաև Եղիշե Մելիքյանը
04.02.2026 | 11:34
Դեսպան Հովհաննիսյանը կարճատև զրույց է ունեցել Սլովակիայի նախագահ Պելեգրինիի հետ
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ Հայաստանում ՌԴ դեսպանատանն այսօր տեղի ունեցած միջոցառմանը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել ելույթով: Այս մասին տեղեկացնում է ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը: Ելույթում ասվում է.

«Հարգելի՛ Իվան Կիրիլի,

Սիրելի՛ ընկերներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլոր ռուսաստանցիներին մեծ տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

Ռուսաստանյան պետության և հասարակության պատմության մեջ այս օրը կապված է կարևոր բարեփոխումների մեկնարկի հետ, որոնք նպատակաուղղված են երկրի առաջանցիկ զարգացման ապահովմանը և միջազգային ասպարեզում հեղինակության առավել ամրապնդմանը: Եվ դուք լավ գիտեք, որ Հայաստանում միշտ ուրախ են եղբայրական Ռուսաստանի հաջողություններին:

Ուրախալի է, և դրա մասին արդեն նշվեց հարգելի դեսպանի կողմից, այս տարի մենք նշում ենք երկու հոբելյանական տարեդարձ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի կնքման 20-ամյակը:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր էջ բացեց մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության ժամանակակից պատմության մեջ:

Եվ խաղաղ ժամանակ, և դժվար փորձությունների տարիներին, մենք միշտ միասին ենք եղել: Պատմության ընթացքում մեր հայրերը, մեր պապերը բազմիցս միասին, ուս ուսի տված կռվել են բազում պատերազմների ճակատներում: Մեծ Հայրենականի ծանր փորձություններում ի հայտ եկավ հրամանատարների մի փայլուն համաստեղություն՝ 4 հայ մարշալ և 60 հայ գեներալ: Հերոսի բարձրագույն պարգևին են արժանացել 103 հայ: Մարշալներ Բաղրամյանի, Բաբաջանյանի, Խուդյակովի և ադմիրալ Իսակովի անուններով հպարտանում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում: Բայց ոչ միայն զինվորականների ու հրամանատարների՝ այլև բազմաթիվ պետական գործիչների, գիտության և արվեստի ներկայացուցիչների անուններ մեր ընդհանուր հպարտությունն են հանդիսանում: Ով չի ճանաչում նկարիչ Այվազովսկուն, երգահաններ Խաչատուրյանին, Բաբաջանյանին, աստղաֆիզիկոս Համբարձումյանին, ավիակոնստրուկտոր Միկոյանին կամ գիտնական Հովհաննիսյանին, ում անունով վերջերս կոչվեց Մենդելեևի աղյուսակի տարր, և շատ ուրիշների:

Մեր ժողովուրդները կապված են բազմաթիվ խորքային կապերով, այդ ամուր հիմքի վրա էլ կառուցվում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բազմակողմանի միջպետական կապերը:
Պահպանվում է բարձրագույն մակարդակի ինտենսիվ քաղաքական երկխոսությունը: Վերջին 10 տարիների ընթացքում ավելի քան 100 հանդիպում է կայացել մեր երկրների ղեկավարների միջև: Տպավորիչ թիվ է: Չնայած դա բնական է դաշնակից երկրների համար:

Բեղմնավոր համակարգում է իրականացվում արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև, ինչպես նաև կառուցողական փոխգործակցություն միջազգային հարթակների վրա:

Ունենք սերտ համագործակցություն անվտանգության և ռազմատեխնիկական բնագավառում:

Մեր երկրների միջև գոյություն ունի ամուր իրավա-պայմանագրային հիմք, ստորագրվել են ավելի քան 200 պայմանագրեր և համաձայնագրեր:

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Հենց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, 1994թ. մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվեց զինադադարի անժամկետ համաձայնագիրը: Դա կողմերին հնարավորություն տվեց անցնել հակամարտության կարգավորման քաղաքական փուլին: Չնայած ադրբեջանական կողմի՝ համաձայնագրի կատարումը խափանելու շարունակական փորձերին, այդ թվում նաև անցած տարվա ապրիլին նախաձեռնած լայնածավալ ռազմական գործողություններին, Հայաստանը, Ռուսաստանի, համանախագահ երկրների հետ միասին, շարունակում է ջանքերը՝ ուղղված իրավիճակի կայունացմանը և հակամարտության՝ բացառապես խաղաղ կարգավորման նպատակով բանակցային գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը:

Ինտենսիվ կապեր են պահպանվում երկու երկրների կառավարությունների, խորհրդարանների և տարբեր գերատեսչությունների միջև: Ռուսաստանը հանդիսանում է կարևորագույն առևտրատնտեսական գործընկեր, ռուսական ներդրումները գերազանցել են 3 մլրդ դոլարը, Հայաստանում գործում են ռուսական կապիտալով ավելի քան 2000 ձեռնարկություններ: Տնտեսական համագործակցությունը զարգացնելու լրացուցիչ հնարավորություններ բացվեցին Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շնորհիվ:

Ամուր գործընկերային կապեր են զարգանում Ռուսաստանի ռեգիոնների և Հայաստանի մարզերի միջև, խորանում է համագործակցությունը մարդասիրական ոլորտում:

Այսօր, մեր միասնական ջանքերն ուղղված են նրան, որ հիմնվելով այս ամուր հենքի վրա, շարունակենք մեր ռազմավարական փոխգործակցության նոր՝ հեռանկարային ուղղությունների որոնումները, և այն հարստացնենք նոր բովանդակությամբ:

Վստահ եմ, որ մեր միասնական ջանքերի շնորհիվ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ ի բարօրություն մեր պետությունների և ժողովուրդների, ի շահ Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության:

Շնորհավորելով Ռուսաստանի օրվա կապակցությամբ՝ բոլոր ռուսաստանցիներին մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»: