Ադրբեջանա-թուրքական տանդեմը կանգ չառավ արգելված միջոցների առաջ՝ իրագործելով ռազմական հանցագործություններ․ Արցախի ՄԻՊ

Լուրեր

11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
Բոլորը

Այսօր Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձն է։ Պետություն, որ հռչակվել է իր ժողովրդի կյանքին և գոյությանը սպառնացող անմիջական վտանգի ներքո՝ որպես մարդու հիմնարար իրավունքների՝ առաջին հերթին կյանքի իրավունքի ապահովման երաշխիք։ Այս մասին գրառում է կատարել ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Էթնիկ զտման և ազգային հողի վրա խտրականության 70-ամյա քաղաքականությունը, որ իրականացվում էր ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի ժողովրդին մղեցին դեպի սեփական ճակատագիրը ինքնուրույն որոշելու և անկախ պետություն ստեղծելու ճանապարհ։

Միջազգային հիմնարար փաստաթղերով ամրագրված ինքնորոշման իրավունքը իրացնելու Արցախի ժողովրդի ժողովրդվարական և թափանցիկ գործողություններին Ադրբեջանը պատասխանեց տարբեր քաղաքներում հայերի նոր ջարդեր և սպանություններ կազմակերպելով, որպիսին են Սումգայինի, Բաքվի, Կիրովաբադի կոտորածները։

Իսկ 1992 թվականի հունվարից բռնությամբ և ուժի կիրառմամբ փորձեց լռեցնել իր իրավունքների համար պայքարող ժողովրդին։ 1994 թվականին մեզ հաջողվեց ձեռք բերված հրադադարով ապահովել մեր իրավունքների պաշտպանությունը, չնայած այդ հարցում այդպես էլ չստացանք միջազգային հանրության աջակցությունը և անհասկանալի կերպով մնացինք մեկուսացված։

Այն, որ խոսքը հենց կյանքին սպառնացող վտանգի չեզոքացման և գոյության իրավունքի մասին է, մենք և կարծում եմ ամբողջ աշխարհը համոզվեց 2020թ-ին Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում, երբ ադրբեջանա-թուրքական տանդեմը որևէ միջոց չխնայեց բռնություն գեներացնելու հարցում և կանգ չառավ պատերազմ վարելու արգելված միջոցների առաջ՝ իրագործելով բազմաթիվ ռազմական հանցագործություններ։

Արցախի Հանրապետության գոյությունն ու պատմությունը անջատողականության կամ որևէ տարածքի նկատմամբ ինքնանպատակ նկրտումների պատմություն չէ, այլ ամենապարզ ու հասկանալի՝ մարդու իրավունքների և ազատությունների համար պայքարի պատմություն։

Սա այնքան պարզ իրողություն է, որ պետք է հասկանալի լինի իրավունքների և ազատությունների գինն ու նշանակությունը գիտակցող ցանկացած մարդկային արարածի համար։

Արցախի Հանրապետության հարատևությունը ժողովրդավարական արժեքների, իրավունքների, ազատության, արժանապատվության, խտրականության բացառման և խաղաղության հարատևություն է նշանակում։

Մեր ժողովրդի համար այս կարևորագույն օրը դիմում եմ բոլորին, այդ թվում միջազգային հանրությանը կոչով՝ մենակ մի թողեք բնատուր մարդասիրությամբ օժտված մեր ժողովրդին, ազատության անսակարկելի գինը ընդունելով որպես ուղենիշ՝ կանգնեք մեր ժողովրդի կողքին»։