Ավտոբուսի վթարից տուժած 31 վիրավորներից 4-ը վերակենդանացման բաժանմունքում են

Լուրեր

06.08.2026 | 11:28
Արմեն Փամբուխչյանը ԵԱՍՄ հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին
06.08.2026 | 11:24
Կարեն Խաչանովը պարտությամբ է մեկնարկել Մոնրեալի «Մասթերսում»
06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
Աժ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին այսօր տեղի ունեցած պատահարի հետևանքով «Էրեբունի» ԲԿ տեղափոխված անձանցից 4-ը վերակենդանացման բաժանմունքում են, բժիշկները նրանց վիճակը գնահատում են ծանր։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը։

«Մյուսները հոսպիտալացվել են կենտրոնի տարբեր բաժանմունքներ, այդ թվում՝ վնասվածքաբանական, վիրաբուժական, նյարդավիրաբուժական՝ ախտորոշման և հետագա բուժօգնության նպատակով: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- տեղեկացրեց Շուշան Հունանյանը։

Արտաշատի բժշկական կենտրոնում այժմ 3 վիրավոր կա, որոնցից մեկին այս պահին վիրահատում են․ վնասվել է լյարդը։ Factor.am-ի հետ զրույցում կենտրոնից տեղեկացրեցին, որ մեծ մասն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։

Մասիսի ԲԿ տեղափոխված տուժածը ևս, համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո, դուրս է գրվել ամբուլատոր հսկողությունից։ Հետազոտող բժիշկ Հազարյանի տեղեկացմամբ՝ վթարից տուժած անձը մի շարք թեթև վնասվածքներ է ունեցել։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ժամը 08։23-ին Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել։ Պարզվել է, որ Գետազատ-Երևան երթուղին սպասարկող «FAV» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1959 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։

Պատահարի հետևանքով 16 տուժած հոսպիտալացվել է Արտաշատի, 1-ը՝ Մասիսի բուժկենտրոն, 14-ը՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ։

 

Ռոզա Վարդանյան