Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացվեց․ փաստաբան

Լուրեր

06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
06.08.2026 | 12:30
Ի՞նչ տարբերություն, թե երբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը․ Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Դո՞ւք եք ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի լուրերի թողարկման հոլովակը. Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Ինչ է բռնագանձվելու Սերժ Սարգսյանց և նրան փոխկապակցված անձանցից. Վարդապետյանը ներկայացրեց վճիռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:19
Ում հետ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Ղրղզստան
06.08.2026 | 12:15
Օվերչուկը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության «դրամատիկ կերպով» նվազման մասին
06.08.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ նիստին է մեկնել // Երեք նախարարության անուն կփոխվի․ ԼՈՒՐԵՐ
06.08.2026 | 12:04
Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում է հայ գերիների շինծու գործերով վճիռների դեմ բողոքների քննությունը
06.08.2026 | 12:01
Խնդիր ենք դրել 2 մլրդ դոլարի ապօրինի գույք վերադարձնել պետությանը 2026-2031-ի ընթացքում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:54
Ուկրաինային ՌԴ գիշերային հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
06.08.2026 | 11:47
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվեց
06.08.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մամվել Փարամազյանը ևս երկու ամսով կմնա կալանքի տակ։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօրվա որոշմամբ երկու ամսով երկարացրեց համայնքապետի կալանավորման ժամկետը։

Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյանը որոշ մանրամասներ է ներկայացրել քրեական գործից։ Մասնավորապես, պաշտպանի խոսքով՝ այս գործով հաղորդում ներկայացնող անձն ուղիղ կապի մեջ է գտնվում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ու ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ։

«Հաղորդում ներկայացնողի խոսքով՝ այդ պաշտոնյաներն իրեն հատուկ հեռախոսահամարներ են տրամադրել արագ ու անարգել կապ հաստատելու համար։ Ու կրկին այդ անձի խոսքերից՝ գործից տեղյակ է անձամբ «Փաշան» (փաստորեն՝ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում «Փաշա» են անվանում նաև նրա կողմնակիցները): Այս փուլում, սակայն, մեզ համար առավել կարևոր է այն հանգամանքը, որ թե՛ քաղաքական հրահանգն իջեցնողին, թե՛ այդ հրահանգը հլու կատարողներին չի կանգնեցնում անգամ անազատության մեջ գտնվելու հետևանքով Մանվել Փարամազյանի առողջությանն ու կյանքին սպառնացող վտանգը»,- ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Սահակյանը։

Փաստաբանն ուշադրություն է հրավիրում նաև Փարամազյանի առողջական վիճակի վրա։ Ըստ նրա՝ համայնքապետի մոտ ախտորոշվել է «քնի օբստրուկտիվ ապնոէ» ծանր աստիճանի հիվանդությունը։ Այդ հիվանդությամբ տառապող անձինք, այլ խնդիրներից բացի, մշտապես գտնվում են քնի ընթացքում շնչառության կանգ ունենալու վտանգի առջև։ Նման հիվանդությամբ տառապող անձինք քնելու ընթացքում ստիպված են օգտագործել հատուկ սարք ու գտնվել կողմնակի խնամքի տակ։

«Արդեն կալանքի տակ գտնվելու ընթացքում Մանվել Փարամազյանի ախտորոշումը հաստատվել է նաև տեղի բժիշկների կողմից, մինչդեռ նրա կյանքին սպառնացող վտանգը կանխելուն ուղղված միջոցներն անհնար է ձեռնարկել քրեակատարողական հիմնարկի պայմաններում։ Այսինքն՝ գործ ունենք ոչ միայն անձի ազատության իրավունքի ոտնահարման, այլ նաև կյանքի իրավունքին ուղղված ոտնձգությունների ու անմարդկային վերաբերմունքի ցուցադրության հետ»,- նշել է փաստաբանը։

Հիշեցնենք՝ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել Խարդախությանը օժանդակելու կամ կազմակերպելու, ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու համար:

Ռոզա Վարդանյան