Դիմակով տղամարդը մտել է բանկ և զենքի սպառնալիքով հափշտակել 102 մլն դրամ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Օգոստոսի 31-ին՝ ժամը 10.18-ին, մարզագլխարկով ու բժշկական դիմակով մի տղամարդ մտել էր մայրաքաղաքի մոլերից մեկում գործող բանկի մասնաճյուղ և զենքի սպառնալիքով հափշտակել պարկ, որի մեջ 102 միլիոն դրամ էր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Մոլի անվտանգության աշխատակիցներն ու բանկի աշխատակիցը հետապնդել և Արշակունյաց պողոտայում վնասազերծել էին տղամարդուն։ Այդ ընթացքում դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբն ու պարեկային ծառայության ոստիկանները և նրան, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։

Բաժնում պարզվել է տղամարդու ինքնությունը՝ մայրաքաղաքի 41-ամյա բնակիչ։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության օպերատիվ խմբեր՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, և քննչական խմբեր։

Ոստիկանների, բանկի և անվտանգության աշխատակիցների գործողությունների շնորհիվ տուժածներ չկան։

Գողոնը և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերվել են։

Կատարվում է նախաքննություն։