ՄԻԵԴ-ը ճանաչել է Ալեքսանդր Արզումանյանի խախտված իրավունքները. ՀՀ-ն 9000 եվրո կփոխհատուցի

Լուրեր

08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր կայացրած վճռով ճանաչել է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ հավաքների և միավորման ազատության իրավունքի խախտումը։

Մասնավորապես, 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերով հարուցված հայտնի «7-ի գործով» դատապարտված Ալեքսանդր Արզումանյանի ներկայացուցիչներ Լիպարիտ Սիմոնյանը և Վահե Գրիգորյանը դեռևս 2009-ին ՄԻԵԴ բողոք էին ներկայացրել՝ դատարանից պահանջելով ճանաչել արյունալի իրադարձությունների ժամանակ ձերբակալված Արզումանյանի խախտված իրավունքները։

«Եվրոպական դատարանը, թեկուզ երկար տարիներ անց, բայց ճանաչեց Կոնվենցիայի 11-րդ հոդվածով արձանագրված իրավունքը։ Մասնավորապես, դատարանն արձանագրել է՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության և այլոց հետ միավորվելու ազատության իրավունք։ Որպես փոխհատուցում՝ Հայաստանը պարտավորվել է Ալեքսանդր Արզումանյանին վճարել 9000 եվրո»,- Factor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Արզումանյանի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը։

Անցյալ տարվա օգոստոսի 27-ին Վճռաբեկ դատարան էր ներկայացվել նաև Արզումանյանի վճռաբեկ բողոքը՝ արդարացման պահանջով։ Այս մասով, սակայն, դեռևս որոշում կայացված չէ։

Հիշեցնենք՝ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը 2009-ի հունիսին Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը», դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, սակայն համաներման մասին Ազգային ժողովի որոշման հիման վրա երեք այլ ընդդիմադիր գործիչների հետ ազատ արձակվել դատարանի դահլիճից:

Արզումանյանը 2017 թվականից կրկին անցել է դիվանագիտական ծառայության և Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Իսլանդիայում, Ֆինլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է:

Ռոզա Վարդանյան