Արբանյակից կատարված լուսանկարներն ապացուցել են, որ հրդեհի առաջացման պատճառը խոտհնձիչը չի եղել

Լուրեր

15.10.2026 | 18:05
ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել խորհրդարանական զարգացման վերաբերյալ
15.10.2026 | 17:54
Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ կառավարական շենքեր են հրկիզվել․ ուսանողները միացել են հակակառավարական շարժմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:42
Մոլդովական FlyOne-ը դուրս է եկել հայկական ավիաընկերությունից․ ովքե՞ր են նոր բաժնետերերը
15.10.2026 | 17:34
Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարարն ու այլ երկրների ներկայացուցիչներ Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել են դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
Բոլորը

2017թ. օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի «Զիմնի» կոչվող հատվածում չոր խոտի ինքնաբռնկվել է: Նախնական քննությամբ հրդեհի առաջացման պատճառների մեջ մարդկային գործոնը վկայող ապացույցներ ձեռք չեն բերվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ 2017 թվականի օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի «Զիմնի» կոչվող հատվածում և հարակից տարածքներում հրդեհի բռնկման պատճառները պարզելու ուղղությամբ։

ՔԿ-ից հայտնել են, որ 2017 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացվել են «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ում բռնկված հրդեհի վերաբերյալ 2017 թվականի օգոստոսի 12-ին արբանյակներից կատարված լուսանկարները, ինչպես նաև GLOVIS վեբ կայքում առկա տեղեկատվությունը, ըստ որի՝ 12.08.2017թ. ժամը 07:46:49-ին՝ Գրինվիչի ժամանակով, այսինքն՝ ՀՀ ժամանակով 11:46:49-ին, Landsat 7 ETM+ բազմասպեկտրալ պատկերի վրա 44 58`0.8955“E 39 59`46.0144“N կոորդինատներով գրանցվել է հրդեհի օջախ, որն ըստ լուծաչափի՝ պատկերը կարող էր կազմել տվյալ ժամին 2000-2500 քմ, իսկ օջախի տարածական շեղումը ըստ պիքսելի կարող էր կազմել մինչև 90 մետր:

Համաձայն FIRMS վեբ կայքում առկա տեղեկատվության՝ 12.08.2017թ. Գրինվիչի ժամանակով ժամը 09:30-ի դրությամբ, այսինքն՝ ՀՀ ժամանակով 13:30-ին, համաձայն VIIRS աղբյուրի առկա են հրդեհի թվով 2 օջախներ:

Ստացված տեղեկատվության մեջ նշված 44 58`0.8955`E 39 59`46.0144`N կոորդինատները տեղանքում համապատասխանեցնելու նպատակով 2017 թվականի նոյեմբերի 17-ին «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ում կատարվել է տեղանքի զննություն, որի ընթացքում կիրառվել է տեղանքի տեղորոշման համակարգ և արդյունքում պարզվել է, որ 44 58`0.8955“E 39 59`46.0144“N կոորդինատներով տարածքը ս/թ. օգոստոսի 12-ին խոտհունձ իրականացրած հիշյալ աշխատակիցների վրանից գտնվում է 320 մետր հեռավորության վրա, ֆիքսված հրդեհի 2-րդ օջախը՝ 350 մետր հեռավորության վրա, իսկ նշված վայրերում, որտեղից սկսվել է հրդեհը, առհասարակ խոտհունձի աշխատանքներ չեն իրականացվել ու դրան բնորոշ հետքեր նույնպես չեն հայտնաբերվել:

Նախաքննության ընթացքում նշանակված դատահրդեհատեխնիկական և դատաքիմիական համալիր փորձաքննության թիվ 60831711 եզրակացության համաձայն՝ «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցած հրդեհի օջախը գտնվել է Խաչաձոր տեղամասի «Զիմնի» կոչվող տարածքում՝ 44 58`0.8955“E 39 59`46.0144“N կոորդինատներում, որտեղից այն տարածվել է տարբեր ուղղություններով:

Ըստ մասնագետների՝ անտառային հրդեհների տարածման արագությունը կազմում է 0,5-1,5 կմ/ժ, երբեմն, մինչև 6 կմ/ժ, հետեւապես հրդեհի երկրորդ օջախն, ըստ էության՝ հանդիսանում է երկրորդային: Այսինքն՝ այրումը առաջնային օջախից չոր խոտի ու թփերի միջոցով տարածվել է դեպի հարավ-արևմուտք, որտեղ մոտ երկու ժամ անց հայտնաբերվել է հրդեհի երկրորդ օջախը: Այս հատվածից բոցը ծառերի, թփերի ու չոր խոտի միջոցով տարածվել է դեպի արևելք՝ վրանի տեղամասի ուղղությամբ, ինչի մասին վկայում են ծառերի ու թփերի վրա առկա վնասվածքների ու այրվածքների ուղղվածությունը: Դեպի վրանի տեղակայման հատվածը հրդեհը տարածվել է համեմատաբար ավելի մեծ արագությամբ, քանի որ այրումը ուղղված է եղել սարնիվեր:

Ինչ վերաբերում է հրդեհի առաջացման պատճառներին, ապա քանի որ ըստ քրեական գործի տվյալների խոտհնձիչները և անտառտնտեսության աշխատակիցները գտնվել են հրդեհի առաջնային այրման գոտուց՝ առաջին օջախից բավականին մեծ հեռավորության վրա, ապա հրդեհի առաջացումը խոտհնձիչների շահագործումից, քիչ կալորիականության աղբյուրներից և բաց կրակից /չմարված ծխախոտի գլանակ, այրվող լուցկի, կրակայրիչ և այլն/ կարելի է բացառել:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով եղանակային պայմանները /օդի բարձր ջերմաստիճան, տեղումների բացակայություն/, ինչպես նաև խոտածածկ տարածքների ու չոր խոտի քանակությունը, կարելի է եզրակացնել, որ հրդեհն ամենայն հավանականությամբ առաջացել է չոր խոտի ինքնաբռնկումից:

Այսպիսով վերլուծելով և իրենց համակցության մեջ գնահատելով քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները՝ պետք է արձանագրել, որ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության արդյունքում Պետրոս Հովհաննիսյանի կողմից առավել վտանգի այլ աղբյուր հանդիսացող խոտհնձիչի շահագործման ընթացքում անզգույշ վերաբերմունք դրսևորելու հետևանքով «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի «Զիմնի» կոչվող հատվածում հրդեհի առաջացման վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, որպիսի պայմաններում նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, իսկ քրեական գործի վարույթը կարճվել է։