Գորիս-Կապան՝ փակված ճանապարհի փոխարեն երթևեկությունը կազմակերպվում է Աղվանի-Տաթև դժվարանցանելի ճանապարհով․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
Բոլորը

Արդեն երկրորդ օրն է, ինչ ադրբեջանական կողմը փակ է պահում Գորիս-Կապան ՀՀ միջպետական ճանապարհը։ Նախօրեին տեղի ունեցած եռակողմ բանակցություններն արդյունք չեն տվել, այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։ Բանակցությունները, ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության, այսօր շարունակվում են եռակողմ ձևաչափով։

«Իրավիճակը դեռևս նույնն է, ոչ մի փոփոխություն չի եղել երեկվա դրությամբ, սպասում ենք՝ բանակցություններն ավարտվի, տեսնենք ինչ է լինում»,- նշեց Կապանի համայնքապետը։

Միջպետական ճանապարհի փակումը մեքենաների խոշոր կուտակում էր առաջացրել․ խցանման մեջ էին հայտնվել ոչ միայն մարդատար, այլև Իրանից ժամանող և մեկնող բեռնատար ավտոմեքենաներ։ Մոտ 50 բեռնատար կանգնած էր մնացել Երևան-Կապան միջպետական ճանապարհի Կարմրաքարի և Գորիսի հատվածներում։ Միջպետական ճանապարհի փակումից հետո երթևեկությունը կազմակերպվել է Կապան-Աղվանի-Տաթև այլընտրանքային ճանապարհով, որը բեռնատարների համար դժվարանցանելի է։

«Քանի որ այս պահին այդ ճանապարհահատվածում շինարարական աշխատանքներ են ընթանում, երեկվանից այդտեղով երթևեկում էին միայն մարդատար ավտոմեքենաները։ Այս ժամի դրությամբ՝ արդեն սկսել են նաև իրանական բեռնատարներն ընթանալ։ Ճիշտ է, ոչ նույն արագությամբ, բայց կարևորը կուտակումների խնդիր չի առաջանում»,- Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կապանցի պատգամավոր Դավիթ Դանիելյանը մեզ հետ զրույցում դժվարացավ հստակ նշել, թե քանի բեռնատար և մարդատար մեքենա է կուտակված ճանապարհին։ Ըստ նրա՝ խոսքը մոտ 100 մեքենայի մասին է․

«Այլընտրանքային ճանապարհը դեռ նախորդ տարվանից վերանորոգվում է և անկախ հանգամանքներից՝ կառուցվելու էր, ուղղակի այս իրավիճակում ավելի արագ ենք փորձում ինչ-որ աշխատանքներ իրականացնել, որ մեքենաները կանգնած չմնան։ Ճանապարհի որոշ հատվածներում քարային մասը շատ է և վնասում է մեքենաները, աշխատում են մի քանի ժամվա ընթացքում դա կարգավորել, գրունտային շերտը փակել։ Բացի այդ պարբերաբար ջուր են լցնում, որ փոշին վերանա ճանապարհահատվածից»,- Factor.am-ին ասաց պատգամավորը։ Դանիելյանի խոսքով՝ ՃՈ մեքենաներն ուղեկցում են բեռնատարներին։

Ռոզա Վարդանյան