Մահացել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը

Լուրեր

08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
Բոլորը

Մահացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը: Այս մասին տեղեկացնում են Կոմպոզիտորների միությունից։

Վլադիլեն Բալյանը ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Թաթուլ Ալթունյանի խմբավարության և Գրիգոր Եղիազարյանի կոմպոզիցիայի դասարաններում:

1952-54թթ․ եղել է Լենինականի Ք.Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը: 1952-58թթ ծավալել է մանկավարժական գործունեություն:

1955-61թթ եղել է Երևանի հանրապետական պարարվեստի ուսումնարանի տնօրենը, 1961-64թթ՝ Հայաստանի ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագրության առաջին գլխավոր խմբագիրը, 1964-66թթ՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենը, 1966-71թթ՝ Երևանի Ա.Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիր-տնօրենը, 1981-85թթ՝ Հայաստանի ժողովրդական գործիքների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը:

Հեղինակել է սիմֆոնիկ, վոկալ-սիմֆոնիկ, օպերային, օպերետային, կամերային, խմբերգային, վոկալ, վոկալ-գործիքային երկեր, հեղինակել է նաև երգեր՝ երգ-պարի անսամբլի համար, էստրադային երգեր, հրատարակել ստեղծագործությունների ցանկ:

Եղել է Հայաստանի կոմպոզիտորների, Ժուռնալիստների, Մոսկվայի Հայերի միությունների անդամ, «Հայաստան-Լիբանան» կազմակերպության նախագահը: 2002թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2010թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե շքանշաններով:

1990թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2011թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2013թ.՝ Գյումրու, 2020թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչման: