Սպանության փորձ Գյումրիում․ կացնով հարձակվել են ՏԻՄ ընտրություններին պատրաստվող «Գյումրին Կռնա» դաշինքի անդամի վրա․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնախագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Երկուշաբթի՝ ժամը 18․30-ի սահմաններում, Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիմաց սպանության փորձ է տեղի ունեցել «Ազգային արժեք» ակումբի անդամ, «Գյումրին կռնա» նախաձեռնության անդամ Արմեն Ներսիսյանի նկատմամբ։

Այսօր նախաձեռնության անդամները ասուլիս էին հրավիրել «Գյումրու երկխոսության մեդիա կենտրոն»-ում՝ մանրամասնելով, որ մահափորձի պատճառը քաղաքական է։

Գյումրու ՏԻՄ ընտրություններին պատրաստվող «Գյումրին կռնա» դաշինքի քաղաքապետի թեկնածու Վարդան Սրտաշյանը պատմեց, որ ինքը «Ազգային արժեք» ակումբի անդամ, Շիրակի նախկին փոխմարզպետ Վարդան Գրիգորյանի հետ հեռուսատեսություններից մեկին հարցազրույց է տվել, տեսահոլովակը տեղադրել «Ազգային արժեք» ակումբի ֆեյսբուքյան էջում։ Մի երիտասարդ վիրավորական արտահայտություններով մեկնաբանություն է գրել, իրենք էլ փորձել են պարզել՝ իրական անձ է, թե՝ ֆեյք։

Ըստ բանախոսի՝ հեռախոսահամարը գտել են, զանգել, երիտասարդը պատասխանել է․ «Ինչ արել եմ, լավ եմ արել»։ «Ազգային արժեք» ակումբի անդամները ցանկություն են հայտնել նրա հետ հանդիպել, պարզել, թե ինչ խնդիր կա։ Պարզվել է՝ երիտասարդը դեմ է նրանց քաղաքական հայացքներին։ Հանդիպել են տնտեսագիտական համալսարանի դիմաց, Արմեն ներսիսյանն առաջարկել է անձամբ զրուցել երիտասարդի հետ ու հարթել խնդիրը։

Երիտասարդը, մեքենայից իջնելով՝ կացինը ձեռքին, հարձակվել է Արմեն Ներսիսյանի վրա, վերջինիս ձեռքը վնասվել է կացնի հարվածից։ Վարդան Սրտաշյանի պատմելով, «Ազգային արժեք» ակումբի անդամները միջամտել են իրավիճակին, այլապես միջադեպը ողբերգական ավարտ կարող էր ունենալ։

Ուշագրավ է, որ մի քանի օր անց երիտասարդն ինքն է տարածել իր կողմից կացնով հարձակման տեսանյութը։

Արմիկ Մովսիսյան