ՀՀ մշակույթի նախարարությունը Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող կինոշուկայի մասնակցության համար մրցույթ է հայտարարում

Լուրեր

14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
Բոլորը

Ս. թ. մայիսի 8-19-ը կանցկացվի Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնը:

Կինոփառատոնի շրջանակում կգործի միջազգային կինոշուկա: Կինոռեժիսորների և ֆիլմարտադրող ընկերությունների մասնակցությունն այս կարևոր միջոցառմանն ապահովելու համար՝ ՀՀ մշակույթի նախարարությունը կինոշուկային կմասնակցի պաշտոնական տաղավարով:

ՀՀ մշակույթի նախարարությունը հրավիրում է հայաստանյան բոլոր գործող կինոարտադրողներին և պրոդյուսերներին իրենց նախագծերով և ծրագրերով մասնակցելու կինոշուկային՝ հայկական տաղավարի կազմում:

Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկվելու համար հայտարարվում է մրցույթ, որին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիներ` կինոռեժիսոր, պրոդյուսեր, պայմանով, որ ֆիլմի/նախագծի իրավատերը ՀՀ քաղաքացի է կամ իրավատեր կազմակերպությունը գրանցված է ՀՀ-ում:

Կից ներկայացվում են մասնակցության կարգը և հայտաձևը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս. թ. ապրիլի 3-ը:

Լրացված հայտերն անհրաժեշտ է ուղարկել և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության մասնագետ` Գուժ Թադևոսյանին /Էլ. փոստ` [email protected], հեռախոս` 011-51-93-06/:

Հայտնում ենք, որ անկախ մրցույթի արդյունքներից, ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստակամ է Կաննի կինոշուկայում ներկայացնել մրցույթի արդյունքում չհաղթած կինոնախագծերը՝ հեղինակների կողմից համապատասխան նյութերի տրամադրման դեպքում: