Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը. ՄԻՊ

Լուրեր

06.08.2026 | 18:47
Մոսկվան Երևանին մեղադրում է Ուկրաինայի հետ, իբր, «սիրախաղի և շանտաժի մեջ»
06.08.2026 | 18:43
Ռուբինյանը Մատվիենկոյին մտահոգություն է հայտնել ՌԴ շուկա հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների առնչությամ
06.08.2026 | 18:38
«Բարսելոնան» ու «Ռեալը» նույն գումարն են առաջարկել Ռոդրիի տրանսֆերի համար
06.08.2026 | 18:30
Արամը միջազգային մասշտաբի ամենատաղանդավոր մարդկանցից մեկն ա. Կարապետյանը՝ Վարդևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:23
Ի՞նչ փուլում է Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը․ Ալխաս Ղազարյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
06.08.2026 | 18:05
Ռոմանոս Պետրոսյանը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Դավիթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:57
«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենն արձագանքել է ՀՌՀ-ի կողմից կիրառված տուգանքին
06.08.2026 | 17:53
Ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք․ երկուսս էլ թուրք ենք տեսել․ Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:50
Անկանոն երթևեկող «Նիվան» տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք
06.08.2026 | 17:45
Արթուր Սարգսյանը պետք է ավտոբուսը տրաքացներ, մարդկանց գլուխը ուտեր, նոր կալանավորեի՞ն․Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:38
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ՀՀ ապրանքների արտահանման դեմ սահմանափակումներ չի կիրառվում
06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
Բոլորը

Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը (լուսանկարի հատվածն է): Այս փաստը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվող ահազանգերի ստուգմամբ, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Սա միջպետական ճանապարհ է, որ ապահովում է ՀՀ քաղաքացիական բնակչության բնականոն տեղաշարժը և ուղիղ կապված է մարդկանց բնականոն կյանքի հետ:

Ադրբեջանական զինված ծառայողների այս հանցավոր արարքները խախտում են մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը և ամբողջությամբ խաթարել են մարդկանց բնականոն կյանքը: Ինքնին նրանց ներկայությունն այդ ճանապարհներին մարդկանց կյանքի իրավունքի և միջազգայնորեն երաշխավորված մյուս կենսական իրավունքների խախտում է:

Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղին մոտ (Շուռնուխ-Կարմրաքար հատված) միջպետական ճանապարհը ադրբեջանական զինված ծառայողների կողմից երեկ գիշերը 23:00-ի սահմաններում փակելուց հետո այս հատվածով նույնպես մարդկանց տեղաշարժը դադարեցված է»,- ասված է գրառման մեջ: