Գերմանա-ամերիկյան գրողի՝ «Իմ հայ երեխաները» գրքի շնորհանդեսը՝ Գյումրիում

Լուրեր

19.05.2026 | 15:10
Նոր միջադեպ Փաշինյանի քարոզարշավին // Բաքուն հայտարարել է՝ երբ կբացվի ՀՀ-Թուրքիա սահմանը․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 15:00
ՌԴ-ն օգտագործում է ազդեցության գործակալներին Հայաստանում՝ իր նպատակներին հասնելու համար․ Մայքլ Քարփենթեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 14:53
Հարավային Կովկասն այլևս չպետք է պատերազմի և բախման տարածք լինի. Հիքմեթ Հաջիև
19.05.2026 | 14:44
Եկեք, էս մարդուն բոլորով ճամփեք, էս մարդը ադեկվատ չի․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 14:35
Տարեց տղամարդու բերանը փակեցին և թևերն ընկնելով հեռացրին ՔՊ-ի հանրահավաքից
19.05.2026 | 14:27
Ադրբեջանն իրական շահագրգռվածություն է ցուցաբերում՝ փակելու Հայաստանի հետ հակամարտության էջը. Բայրամով
19.05.2026 | 14:19
Առավոտ ասում են՝ սիրում ենք բոլորիդ, կեսօրին՝ սատկացնելու ու կզցնելու ենք բոլորիդ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 14:08
Իրանի խաղաղության նոր առաջարկը ներառում է պատերազմական վնասի փոխհատուցում և ամերիկյան զորքերի դուրսբերում
19.05.2026 | 14:00
230 մլն դրամ շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Արման Բաբաջանյանը
19.05.2026 | 13:51
Սի Ցզինպինը Թրամփին ասել է, որ Պուտինը «կարող է զղջալ Ուկրաինա ներխուժելու համար». FT
19.05.2026 | 13:43
Շատ լավ հասկանում ենք, ՌԴ-ից չէ որ պետք է ասեն՝ ԵՏՄ և ԵՄ անդամակցությունը անհամատեղելի են․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:37
70 մլն դրամ փոխառություն, 2 առանձնատուն․ ինչ է հայտարարագրել ԴՕԿ-ի առաջին համարը
19.05.2026 | 13:32
ՌԴ-ում միջուկային ուժերի զորավարժություններ կանցկացվեն՝ ավելի քան 64,000 անձնակազմի մասնակցությամբ
19.05.2026 | 13:26
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 13:20
Էդուարդ Սպերցյանը խոսել է մեջքի խնդիրների մասին
Բոլորը

Այսօր Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ գերմանա-ամերիկյան գրող, լրագրող Լոիզ ֆիշեր-Ռուգեի «Իմ հայ երեխաները» փաստավավերագրական գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։

Գրքի բնօրինակը գերմաներենով լույս էր տեսել 1989 թվականին Գերմանիայում: Այն 1988 թվականին ավերիչ երկրաշարժից տուժած ու Մոսկվայի «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց» տեղափոխված մի խումբ հայ երեխաների բուժման հուզիչ պատմությունն է։

Լոիզ ֆիշեր-Ռուգեը Գերմանիայից մեկնել էր Մոսկվա՝ երկրաշարժը լուսաբանելու։ Նա, չկարողանալով անտարբեր մնալ երկրաշարժից տուժած երեխաների հանդեպ ու մոռանալով իր բուն առաքելությունը, մտերմացավ նրանց հետ, նաև՝ բարեկամների ու բժիշկների ու հնարավորինս ամեն ինչ արեց երեխաների հետագա բուժումը կազմակերպելու, հաշմանդամությունից փրկելու համար։
Նա դարձավ երեխաների «մորաքույր Լոիզին»։ Գիրքը հեղինակի համար ինքնակենսագրական պատմություն է:

Դաժան երկրաշարժից 33 տարի անց հայ երեխաները նորից հանդիպեցին սիրելի մորաքրոջը։ Գյումրիում գրքի շնորհանդեսին մասնակցում էին հեղինակն ու նրա ամուսինը, Մոսկվայում այդ ժամանակ հայ երեխաներին բուժող բժիշկներ Օլգա Լայշևան և Գուդրուն Միկը, ու նաև գրքի հերոս երեխաները։

Թարգմանչուհին բանասիրական գիտությունների թեկնածու Վանուհի Բաղմանյանն է, որը և այս շնորհանդեսի նախաձեռնողն էր։ Նա գիրքը հայտնաբերել էր Հայաստանում, այնուհետ մեկնելով Գերմանիա՝ փնտրել էր հեղինակին, թարգմանության թույլտվություն ստացել։

«Իմ հայ երեխաները» գրքի հերոսներից մեկն էլ Գյումրիի ճանաչված բժիշկ Արմեն Խաչատրյանն է, նա այժմ Գյումրիի բժշկական կենտրոնի փոխտնօրենն է։

Բժիշկը պատմում է, որ ինքը 14 տարեկան էր, երբ դաժան երկրաշարժը տեղի ունեցավ ու իրեն Գյումրիի թիվ 2-րդ դպրոցից տեղափոխեցին Երևան, այնուհետ՝ Մոսկվայի մանկական հիվանդանոց։ Այստեղ նա երկար բուժում է ստացել։

«Լոիզ ֆիշեր-Ռուգեն ամբողջ օրը մեր հետ էր, և ինքը ոչ թե հյուր կամ գրող էր մեզ համար, այլ մեր բոլորի տան անդամն էր: Հեղինակը շատ լուսանկարներ էր արել, բայց, երբ գիրքը տալիս է հրատարակչության, գերմանացի հրատարակիչները լուսանկարներ չեն տեղադրում՝ ասելով, որ գիրքն այսպես՝ առանց նկարների, շատ խոսուն է»,- ասաց Գյումրի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը։

Գրքի հերոսները ստացան նվեր՝ հեղինակի մակագրությամբ։

Լոիզ ֆիշեր-Ռուգենը չէր կարողանում թաքցնել իր հուզմունքը՝ տեսնելով գրքի հերոսներին մեծացած, առողջ։

Գիրքը տպագրվել է «Դարակ» հրատարակչությունում։

Արմիկ Մովսիսյան