Նոր կառույց՝ հին կադրերով․ հոկտեմբերին հակակոռուպցիոն կոմիտեն կսկսի աշխատանքը․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնախագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.08.2026 | 18:47
Մոսկվան Երևանին մեղադրում է Ուկրաինայի հետ, իբր, «սիրախաղի և շանտաժի մեջ»
Բոլորը

Այս աշնան վերջին կլուծարվի 2007 թվականին ձևավորված Հատուկ քննչական ծառայությունը: Փոխարենը կստեղծվի նոր իրավապահ կառույց՝ հակակոռուպցիո կոմիտեն, որը կկազմակերպի և կիրականացնի ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը: 150 աշխատակից, որից 30-ը քննիչ ու 60-ը օպերլիազոր, զբաղվելու են բացառապես կոռուպցիոն բնույթի գործերի քննությամբ։  Այս մարմնի ստեղծմամբ մյուս իրավապահ կառույցներից՝ Ազգային անվտանգության ծառայություն, Հատուկ քննչական ծառայություն, Քննչական կոմիտե և Պետեկամուտների կոմիտե, կոռուպցիոն գործեր քննելու գործառույթը կվերցվի և կփոխանցվի Հակակոռուպցիոն կոմիտեին։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային հանձնաժողովի անդամ Դանիել Իոանիսյանի խոսքով՝ այս մարմնի ստեղծմամբ լուծվում է երկու խնդիր, առաջինը՝ կոռուպցիոն գործերի քննությամբ կզբաղվի արդեն մասնագիտացված կառույց, երկրորդ՝ այդ մարմինը կունենա անկախության ավելի բարձր երաշխիքներ:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը մինչդեռ կարծում է՝ այդ մարմինները լրիվ բավարար են կոռուպցիայի դեմ պայքարելու համար, բայց, ըստ նրա, ցանկացած պայքար հիմա դատապարտված է տապալման, քանի որ համակարգը հին է և խանգարելու է ցանկացած նոր քայլի կենսագործմանը:

Նոր կոմիտեի ղեկավարի պաշտոնին հավակնում է 3 հոգի: Դեռևս գործող Հատուկ քննչական ծառայության  պետ Սասուն Խաչատրյանը,  իրավաբաններ Գառնիկ Թորոսյանը և Դավիթ Մկրտումյանը։Մրցութային հանձնաժողովը հարցազրույցի փուլը նվազագույն միավորներով հաղթահարած թեկնածուներին ներկայացնելու է  կառավարությանը: Գործադիրի որոշմամբ էլ ներկայացված թեկնածուներից մեկը կնշանակվի ստեղծվելիք մարմնի ղեկավար:

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ այն, որ նշանակումը արվելու է կառավարության որոշմամբ, արդեն նշանակում է՝ այդ մարմինը անկախ համարվել չի կարող:
Ըստ Վարդան Հարությունյանի, իշխանությունը փորձում է հին կադրերով նոր խնդիրներ լուծել։

Նորաստեղծ կառույցն իր հետ բերում է նոր խնդիրներ ևս․ Հատուկ քննչական ծառայությունում  քննվող ոչ կոռուպցիոն հանցագործություները կառույցի լուծարվելուց հետո, ըստ քրեական դատավարության, անցնելու են  Ազգային անվտանգության ծառայությանը։

Հակակոռուպցիոն կենտրոնի ստեղծման համար կառավարությունը ավելի քան 8 միլիադր դրամ է հատկացրել, որի գերակշիռ մասը ուղղվելու աշխատավարձերին: Նշենք, որ այս կառույցում քննիչները իրավապահ մյուս կառույցների աշխատակիցների համեմատ բարձր աշխատավարձ կստանան:

Եթե կառույցի ղեկավարների ընտրությունը բարեհաջող ավարտվի, հոկտեմբերից Հակակոռուպցիոն կոմիտեն կսկսի աշխատել, իսկ եթե ոչ՝ հանձնաժողովը կհայտարարի նոր մրցույթ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սեդա Առաքելյան

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

©Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions
Պատրաստվել է  “Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում․ Հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը” ծրագրի շրջանակում։