Աբովյան գյուղում 16-17-ամյա պատանիները տներից և մեքենաներից գողություններ են արել

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզներն օգոստոսի 10-ին օպերատիվ տվյալ էին ստացել, որ 16-17 տարեկան երեք պատանի Արարատի մարզի Աբովյան գյուղում տներից և մեքենաներից գողություններ են արել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ստուգվել է տեղեկության հավաստիությունը, ճշտվել պատանիների ինքնությունը: Նույն օրը երեքն էլ ոստիկանության Արտաշատի բաժնում էին, որտեղ էլ, բացատրական աշխատանքի արդյունքում, խոստովանել են:

Պարզվել է, որ հունիսին Աբովյան գյուղի Զարյան փողոցում մտել էին մի տան բակ, բարձրացել երկրորդ հարկ, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել մուտքի դուռը և գողացել էլեկտրական հոսանք մատակարարող սարք, հուշանվեր թուր ու պաստառներ: Այնուհետև գողոնի մի մասը վաճառել էին նույն փողոցի մեկ այլ բնակչի:

Մայիս-հունիս ամիսներին ցանկապատի վրայից անցել էին Զարյան փողոցի մեկ այլ տան բակ, բացել սենյակներից մեկի դուռը և գողացել երեք փաթեթ էլեկտրական մալուխ, որը հանձնել էին մետաղի ջարդոնի ընդունման կետ: Իսկ մոտ տասը օր առաջ թիրախ էին ընտրել գյուղում կայանված մեքենաները:

Տուժած քաղաքացիներից ընդունվել են հաղորդումներ: Պատանիները ստորագրությամբ բաց են թողնվել: