Շենքի կառուցման դեմ բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիներ են բերման ենթարկվել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Բոլորը

Աջափնյակ վարչական շրջանի Ալիխանյան եղբայրներ փողոցի բնակիչներից երկուսը բերման են ենթարկվել։ Ինչպես Factor.am-ին հայտնեցին Ոստիկանությունից՝ նրանք չեն ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին։

Բողոքի ակցիան իրականացվել է Ֆիզիկայի բնավանում, որի բնակիչները կրկին ահազանգում են՝ հատվել են տարածքի ծառերը, իսկ երեկվանից սկսվել է շինարարություն 12-հարկանի շենքի կառուցման համար։

Ֆիզիկայի ինստիտուտի բանավանը կառուցվել է 1950-60-ական թվականներին: Այն նախատեսված է եղել Ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատողների համար: Այստեղ հիմնականում ապրում են գիտնականները և նրանց ժառանգները: Թաղամասում կա 8 բնակելի շենք՝ չորս և երեք հարկանի: Այն աչքի է ընկնում կառուցապատման կանոնավորությամբ և, ինչպես բնակիչներն են հպարտությամբ նշում, Ֆիզիկայի ինստիտուտի բանավանի նման կանաչ թաղամաս Երևանում չկա․

«Այս ամենը տեղի է ունենում քաղաքապետարանի հանցավոր անգործության արդյունքում․ չկա հստակ սահմանված գոտիավորման նախագիծ, ինչի արդյունքում ամբողջ Երևանում տրվում են կամայական շինթույլտվություններ ու ոտնահարվում են բնակիչների իրավունքները։ Չեն վերանայվում նախկինում  իրականացված ապօրինի սեփականաշնորհման, հանրային տարածքների օտարման գործարքները»,- հայտարարում են տարածքի բնակիչները։

Վիճահարույց բարձրահարկը կառուցվելու է Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում գտնվող տարածքում, որի մակերեսը 1976 քմ է: Տարածքը 2006 թվականից պատկանում է «Ռատկո» ՍՊԸ-ին, որը ցանկանում է նշված վայրում բարձրահարկ շենք կառուցել: Քաղաքապետարանն արդեն իսկ տվել է նախագծման աշխատանքերի թույլտվություն: Այդ տարածքը նախկինում եղել է խաղահրապարակ, իսկ 2004 թվականին այն մասնավորեցվել է: Թաղամասի բնակիչներն ահազանգում են մի շարք խնդիրների մասին, որոնք կառաջանան կառուցապատման ընթացքում և դրանից հետո․

«Հանրային քննարկումն արվել է ապօրինի, քանի որ բնակիչները չեն իմացել և մասնակցել այդ հանդիպմանը։ Սեփականաշնորհողն այլ թաղամասի բնակիչների է բերել, որոնք՝ իբր համաձայնել են շենքի կառուցման գաղափարին։ Եղել է ինչ-որ ֆիկտիվ համատիրության նախագահ, որն ասել է՝ ժողովուրդը կողմ է։ Քննարկման ժամանակ տվել են նախագծման թույլտվություն, ինչն անօրինական է»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց Ալիխանյան փողոցի բնակիչ Լուսինե Գրիգորյանը։

Տարածքի բնակիչներն առավոտից հավաքվել են փողոցում և խոչընդոտել շինարարական աշխատանքներին, այդ ընթացքում տարածքում գտնվող մեծաթիվ ոստիկանների և նրանց միջև հրմշտոց է տեղի ունեցել, որից հետո էլ բերման են ենթարկվել  երկու քաղաքացիները։ Ի վերջո, ոստիկանական ուժերի ավելացումից հետո շինարարները սկսել են աշխատել, իսկ բնակիչներն այս պահին քննարկում են իրենց հետագա գործողությունները։

Մերի Մանուկյան