Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը կալանավորվեց, աշխատակցուհին՝ ոչ

Լուրեր

31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 19:44
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուժեղ կարձագանքի իր թիրախների վրա Իրանի հարձակումներին
31.08.2026 | 19:30
Ահաբեկում և սպառնում են՝ գազը կթանկացնեն, բայց ՀՀ-ն հարվածներին պատրաստ է, որ քաղաքացին չզգա դրանք․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 19:13
Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
31.08.2026 | 19:10
Կարիմ Բենզեման հեռացավ «Ալ Հիլյալից»
31.08.2026 | 19:00
ՌԴ-ն այլևս չունի ռուսամետ ուժերի մեծամասնություն ԱԺ-ում, լծակները նվազել են՝ չի կարող թելադրել օրակարգ․ Կոնստանտին Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 18:43
Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ խորտակված լաստանավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ բավարարեց Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ 

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը.

«Ինչպես և սպասելի էր, այդ դատավորը բավարարեց միջնորդությունը։ Քանի մարտիրոսյանները կան, հովսեփյանները պետք է կալանավորվեն։ Դատարանը հաշվի չառավ պատերազմի մասնակից, երկրորդ կարգի հաշմանդամ, 4 երեխաների հայր Մենուա Հովսեփյանի անցյալը, ուստի՝ այսպես էլ պետք է լիներ, քանի դեռ իրավական համակարգում կան նման դատավորներ»,- նշեց փաստաբանը։

Factor.am-ի հարցին՝ արդյոք պատրաստվում են դիմել Վերաքննիչ դատարան, Մելքոնյանը դրական պատասխան տվեց, սակայն հավելեց.

«Եթե պետք է Տիգրան Սահակյանն էլի ձեռքով ինքն իրեն մակագրի, ուրեմն իմաստ չունի բողոքարկելու»։

Քիչ առաջ տեղեկացանք նաև, որ նույն դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը մերժել էր Գորիսի համայնքապետարանի աշխատակցուհուն՝ Սուսաննա Մկրտչյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Դատարանն արձանագրել էր, որ բացակայում են կալանավորման հիմքերը։ 

Հիշեցնենք, որ  օգոստոսի 16-ին ՀՀ ՔԿ-ն որոշումներ է կայացրել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: 

Ռոզա Վարդանյան