Հակակոռուպցիոն կառույցների աշխատանքն արագ չի երևա, գործերի քննությունը միջինում 1,5 տարի է տևում․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

18.05.2026 | 20:25
Աշխարհում մահապատիժների թիվը հասել է 1981թ. ի վեր ամենաբարձր մակարդակին. Իրանն առաջատարն է. Amnesty International
18.05.2026 | 20:13
«Ռոսկոսմոսը» սկսել է գովազդներ տեղադրել հրթիռների վրա, որով հարյուր միլիոնավոր ռուբլիներ է վաստակում
18.05.2026 | 20:00
Ատելության սերմանումը ահաբեկչության, զենքի կիրառման կարող է բերել․ անգամ Հոկտեմբերի 27-ին այս կարգի թշնամանք չկար․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 19:47
392 հազար դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Լևոն Շիրինյանը
18.05.2026 | 19:33
Ալիևը հայտարարել է Արցախում հինգ նոր թունելի կառուցման մասին
18.05.2026 | 19:21
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը Փաշինյանի և իր մոր մասնակցությամբ միջադեպում քրեաիրավական տարր չի տեսնում
18.05.2026 | 19:11
Ձերբակալվել է Արթուր Օսիպյանը, նրա ֆեյսբուքյան էջը հեռացվել է համացանցից․ փաստաբան
18.05.2026 | 19:00
Փաշինյանը չպիտի պրովոկացիաներին տրվի, փայլուն գիտի՝ ՌԴ-ն ինչեր է ծրագրել իր սատելիտ ուժերի միջոցով․ Աղասի Թադևոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:53
Ավելի քան 15,000 աշակերտ, կիսաեզրափակիչ փուլի շուրջ 800 մասնակից․ «Koreez-Telcell-PhysMath» մրցույթը մտնում է վճռորոշ փուլ
18.05.2026 | 18:44
«Փաշինյանն ու Ալիևն են Հայաստանի սպառնալիքը, թող էդքան բանը լավ լսի, անտեղի չներվայնանա»․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:36
Յուրա Մովսիսյանը նշել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստին
18.05.2026 | 18:28
ՄԻՊ-ը քաղաքական ուժերին հորդորում է զերծ մնալ հանրային պառակտում խորացնող խոսույթից
18.05.2026 | 18:25
Նեյմարը փոխարինվել է մրցավարի սխալի պատճառով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:20
Ոնց կարանք չվերադարձնենք, զբաղվող ա պետք․ Ծառուկյանը՝ Բաքվի գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:19
Արցախի Շուշին և Թուրքիայի Տրապիզոնը քույր քաղաքներ կդառնան
Բոլորը

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային խորհուրդը ստացել է թեկնածություններ։ Այս և կոռուպցիայի կանխարգելման այլ հարցերի մասին զրուցել ենք խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի հետ։

— Պարոն Իոաննիսյան, առաջադրված է 3 թեկնածու, որոնց թվում է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Ճշմարի՞տ է այն պնդումը, որ Խաչատրյանը դուրս է գալիս ՀՔԾ-ից, քանի որ ՀՔԾ-ն փակվում է, և գալիս է գլխավորելու այս կոմիտեն։

— Իրոք 3 հայտ ենք ստացել, որոնցից մեկը, այո, ՀՔԾ ներկայիս պետն է։ Ես պետք է ասեմ, որ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցութային խորհրդի բոլոր աշխատանքները բաց ու թափանցիկ են և այս առումով բոլորը հանգիստ կարողանալու են հետևել նիստերին, լուսաբանել, տեսնել՝ ով ինչ հարց տվեց, խորհրդի որ անդամը որ թեկնածուին ինչպես գնահատեց, և ըստ այդմ գնահատել։

Որովհետև պնդումը, որ Դուք արեցիք, որ Սասուն Խաչատրյանը դուրս է գալիս ՀՔԾ-ից, որ գա ստեղ ․․․ ՀՔԾ-ն կազմալուծվող կառույց է, դա պետք է ազնվությամբ ասենք, բայց այնպես չէ, որ ինչ-որ բան կանխորոշված է։ Այնպես չէ, որ հանձնաժողովի անդամներին որևէ մեկն ասել, հուշել կամ նույնիսկ ակնարկել է, թե ինչպես պետք է քվեարկենք։

Երբեմն հնչում են նաև հակափաստարկներ, որ հա՜յ, հեսա քաղաքական հետապնդումներ իրականացնելու մարմին է լինելու։ Քաղաքական հետապնդումներ իրականացնող մարմին ստեղծելու կարիք, առավել ևս՝ թափանցիկ ընթացակարգով ստեղծելու կարիք չկա։ Հենա, եթե քաղաքական հետապնդումներ, ապա ԱԱԾ, ոստիկանություն, քննչական կոմիտե, ՀՔԾ, ՊԵԿ, լավ էլ տասնամյակներ շարունակ անում էին քաղաքական հետապնդումներ, ի՞նչ խնդիր կար։

— Հակակոռուպցիոն կառույցների գործունեության արդյունքները ե՞րբ տեսանելի կլինեն։

— Ես չեմ կարծում, որ շատ արագ, որովհետև, իրականում, միջին վիճակագրական կոռուպցիոն հանցագործության քննությունը, օրինակ՝ Ուկրաինայի փորձը այդ է ցույց տալիս, տևում է մոտ 1,5 տարի։ Այսինքն՝ եթե խոսքը լուրջ հանցագործության մասին է, եթե խոսքը ոչ տրիվիալ հանցագործության մասին է, ապա մինչև 1,5 տարի կարող է տևել քննությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան