ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱՐԱՆ. Ինչպե՞ս կանխվեց Չարենցի հետմահու «մահապատիժը»

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

«Բազմիցս Չարենցին նկարել եմ հենց այնպես, մեծ մասամբ ուրիշների ներկայությամբ, իբրև ճեպանկարներ: Սրանցից մի երկուսը, իմ կարծիքով, հաջողված են: Բայց դիմակով Չարենցը նկարել եմ «պաշտոնական» պայմաններում, իր տանը: Նկարել եմ արագ, երկու սեանսով` մի-մի ժամ: Երբ վերջացրի և սկսեցի ներկապնակս մաքրել, վեր թռավ տեղից ու մոտեցավ դիմանկարին.

– Ա՜յ մարդ, էս ո՞նց ես աշխատում: Այսքան էլ արագ աշխատել կլինի՞:

– Այնքան էլ արագ չէր:

– Չէ՜, չէ՜, ինչ ես ասում: Այսինքն` ես էլ ոչինչ:

Ու քմծիծաղելով, ապա կոմիկ լրջությամբ ցուցամատը քունքին դնելով, ավելացրեց.

– Ասենք, մեղքը ժամանակինն է, տեխնիկայի դար է»,-այս տողերը կարդում ենք Մարտիրոս Սարյանի հուշերում:

Նա պատմում է, թե ինչպես մի օր Աստաֆյան փողոցով անցնելիս հանդիպում է Չարենցին, և զրույցի ընթացքում նրանք պայմանավորվում են, որ ինքը պետք է գնա բանաստեղծի տուն և պատկերի նրան: Դա 1923 թվականն էր։ «Այ, ես մտածում եմ Չարենցի մասին ու զարմանում, որ այդ հրաշքը մեզ հետ միասին ապրում էր նույն քաղաքում, որ նստել, վեր եմ կացել նրա հետ, որ նկարել եմ նրան»,- ասում է Սարյանը:

Շատերը հետաքրքրվում են, թե ինչու է Չարենցի դիմանկարում տեղ գտել նաեւ դիմակ: Սարյանը, Չարենցի հետ նկարված դիմակի կռահումը թողնելով դիտողին, առհասարակ, դիմակի իր «կոնցեպցիայի» մասին նշել է. «Դիմակների նկատմամբ իմ հետաքրքրությունը ծնվեց եգիպտական արվեստին ծանոթանալիս: Մի տեսակ խորհրդավոր զորություն ունի դիմակը: Ամենաանարտահայտելի բանը կարելի է նրա միջոցով արտահայտել: Տարբեր ազգեր, տարբեր ժողովուրդներ, տարբեր իմաստ են դնում դիմակի մեջ: Ես այն դիտում եմ, մոտավորապես, իբրև հմայիլ, ճակատագրի, հավերժանալու մարդկային ձգտման խորհրդանիշ: Կարծում եմ` այս կոպիտ ձևակերպումը ինչ-որ բան կարող է հուշել Չարենցի դիմանկարը «կարդալու» համար»: Սակայն ինչպես իրեն՝ բանաստեղծին, այնպես էլ իր դիմանկարին վիճակված էր բարդ ճակատագիր: Ստալինյան բռնապետության տարիներին, մասնավորապես՝ 1937 թվականին, պատկերասրահի բակում այրում են Սարյանի վրձնած հայ առաջավոր պետական գործիչների և մտավորականների մեկ տասնյակից ավել դիմանկար, քանի որ դրանց բնորդները դատապարտված էին որպես «ժողովրդի թշնամի»:

Չարենցի դիմանկարը, սակայն, Գրական թանգարանի աշխատակիցներից երկուսը՝ Նշան Մուրադյանը և Պարգևուհի Սիմոնյանը, հանդգնում են թաքցնել պահարաններից մեկի ետևում։ Կարելի էր պատկերացնել՝ եթե գաղտնիքը բացահայտվեր, ինչ էր սպասվելու նրանց։ Սակայն թանգարանի աշխատակիցները, այնուամենայնիվ, գնացին այդ քայլին։ Դրա մասին չգիտեր նույնիսկ Սարյանը: Եվ որքան մեծ պետք է լիներ վարպետի ուրախությունը, երբ իմանար, որ կտավն ապրում էր:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան