Քանդել են Ջիբեյլի հայկական թաղամասը նշող ցուցանակը. ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչությունը նոր լարումների միտում է տեսնում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռամկավար ազատական կուսակցության Լիբանանի շրջանային վարչությունը հայտարարությամբ հայտնում է Ջիբեյլ (Բիբլոս) քաղաքի հայկական թաղամասը նշող ցուցանակի անհայտ անձանց կողմից քանդման  մասին, ինչը հստակորեն միտված է ամենուրեք  ներհամայնքային անվստահություն և նոր լարումներ հրահրելուն։

Հայատարարության մեջ նշված է. «Լիբանան թեւակոխած է իր ճգնաժամին շատ վտանգաւոր հանգրուանը, ուր կենցաղային անտանելի իրավիճակն ու ապահովական դրութիւնը անկասելի արագութեամբ կը թուին ընդանալ դէպի անդունդ:

Դժոխային այս օրերուն, ուր լիբանանեան դրամանիշը հասած է արժեզրկումի աննախադէպ աստիճաններու, քաղաքացին կը տուայտի նաեւ վառելանիւթի, դեղորայքի եւ տարրական այլ պէտքերու չգոյութենէն: Անդամալուծուած են հիւանդանոցները ու քաղաքացիին ծառայող գրեթէ բոլոր հաստատութիւնները: Ելեկտրականութեան բացակայութեամբ մութը համատարած է: Լիբանանի հարաւային սահմանը պայթունավտանգ իրավիճակ մը կը ներկայացնէ: Երկրին տարածքին ապահովական միջադէպերը իրար կը յաջորդեն սանձարձակ իրադրային եղանակով մը, որոնցմէ վերջինը Ժըպէյլի մէջ հայկական թաղամասը նշող ցուցանակին խափանարարական քանդումն է, որ յստակօրէն կը միտի աւելիով եւ ամենուրէք  հրահրել ներ-համայնքային անվստահութիւն եւ նոր լարումներ։

Ի տես այս գրեթէ դժուար յետաշրջելի հանգրուանին, Լիբանանի  իշխանութեան մասնակից քաղաքական կողմերը անխտիր, իրենք են ամբողջական պատասխանատուները այսօրուայ անտանելի իրավիճակին, որ կրնայ նաեւ սովի առաջնորդել քաղաքացիները: Լիբանան կ՛ապրի օրեր, որոնք յար եւ նման են անցեալ դարասկիզբին թուրքին կազմակերպութեամբ  յառաջացած սովին, որուն զոհ գնաց Լիբանանի բնակչութեան մեծ մասը:

Հիմնուելով վերոյիշեալներուն վրայ Ռամկավար Ազատական Կուսակցութեան Լիբանանի Շրջանային Վարչութիւնը խստիւ կը դատապարտէ այս վիճակին պատասխանատու կողմը՝ Լիբանանի իշխանութիւնը, իր անպատասխանատու եւ շատ յաճախ ալ մեղսակից պահուածքին համար: Այս առիթով ՌԱԿ կոչ կ՛ուղղէ անյապաղ կազմել կառավարութիւն մը, որ ատակ է պատասխանատուութիւն վերցնելու, փրկելու համար այն ինչ, որ մնացած է Լիբանանէն: Նախարարաց խորհուրդը կարկանդակ մը չէ, որ իշխող կողմերը իրար մէջ բաժնել միտին, մինչ քաղաքացին ամէն օր աւելի եւս կը կքի անտանելի բեռին տակ: Մեծ զարմանքով ու նաեւ զզուանքով տակաւին կը լսենք չնաշխարհիկ միտքեր աջէն ու ահեակէն, թէ ինչպէս պէտք է բաժնուին եւ որոնց յանձնուին, օրինակ, ուժային նախարարութիւնները: Վերջին, իբր թէ լուծումի առաջարկը, դժբախտաբար կը բխի իշխանութեան մասնակից հայկական կողմի մը պատասխանատուէն, որ նաեւ իր գլխաւորած կողմով իշխանական փտած համակարգին մաս կը կազմէ:

Լիբանանի դիմագրաւած իշխանութեան բացայայտ ձախողութեան ու մարդկային անխուսափելի աղէտին ի տես, Ռամկավար Ազատական Կուսակցութեան Լիբանանի Շրջանային Վարչութիւնը նաեւ կոչ կ՛ուղղէ Միացեալ Ազգերու կազմակերպութեան ու անոր կից գործակալութիւններուն եւ մարմիններուն, Առողջապահութեան Համաշխարհային Կազմակերպութեան (WHO), ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամին (UNICEF), միջազգային ընտանիքի մարդասիրական բոլոր կազմակերպութիւններուն, եւ լիբանանեան լայնածաւալ սփիւռքին, օգնութեան հասնելու իր պետութեան կողմէ լքուած Լիբանանի բնակչութեան, կանխելու համար ամէն օր աւելի եւս սրող մարդկային ողբերգութիւնը ու փրկելու մարդկային արժանապատուութիւնը»: